header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Բաց մրցույթ վճարային տերմինալների ձեռքբերման և վճարային տերմինալներով մատուցվող ծառայությունների փաթեթի տրամադրման համար

06.02.2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2020 թվականի փետրվարի 01-ից կազմակերպում է բաց մրցույթ։

  Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

Ապրանքի անվանումը Քանակը

Վճարային տերմինալ հետևյալ չափանիշներով՝

  • Մոնիտոր – 17 դույմ
  • Touschscreen – MasterTouch
  • Դրամընդունիչ - CasheCode Vault 1000
  • Տպիչ - Custom vpk-80 ||
  • Մետաղդրամի ընդունիչ - NRI G13U
  • Կոշտ սկավառակ - Kingstone SSD 120 GB
  • RAM - DDR-3 2 GB
  • MotherBoard - H-81

             

 

 

 

 

                     1-15

Վճարային ծառայությունների փաթեթ Առաջարկվող ծառայությունների առավելագույն քանակ

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի 87/85 հասցեով։

Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 07-ը ժամը 16։00-ն։ Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. 

  • մրցույթի մասնակցի անվանումը գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,
  • սարքավորումների և/կամ մատուցվող ծառայությունների նկարագրությունը, մատակարարման ժամկետները,
  • նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման ծավալը՝ նշելով պատվիրատուներին և կցելով պայմանագրերի պատճենները,
  • մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատակարարվող ապրանքների և/կամ մատուցվելիք ծառայությունների որակը։

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ  կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:

Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։

Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։

Մրցույթի հայտերը կբացվեն 2020 թվականի փետրվարի 07-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2020 թվականի փետրվարի 10-ին։

Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկում է կնքել պայմանագիրը մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթում կարող են հաղթող ճանաչվել մեկից ավելի կազմակերպություններ` հաշվի առնելով մատակարարվող ապրանքի տեսականին և այլ հանգամանքներ:

Էջը թարմացվել է` 06.02.2020 | 14:43

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: