Բաց մրցույթ POS տերմինալների ձեռքբերման համար
Ապրանքի անվանումը | Քանակը |
POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝
|
40 |
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի օգոստոսի 05-ը ժամը 16։00-ն։
Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված է մրցույթի կանոնակարգով։
Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2020 թվականի օգոստոսի 06-ին։
Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ ինչպես նաև դրա պատճեները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։
Էջը թարմացվել է` 30.07.2020 | 14:12
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: