header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

ESET PROTECT Complete հակավիրուսային համակարգի թվով 850 օգտագործողի համար նախատեսված ծրագրի կորպորատիվ բանալու ժամկետը մեկ տարով երկարացնելու բաց մրցույթ

23.04.2024

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2024 թվականի ապրիլի 23-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում է ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

Տեսակ Նկարագրություն Քանակ
ESET ESET PROTECT Complete, 850 օգտագործողի համար, 1 տարի 1
  • Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գտնվելու վայր` ք.Երևան, Բուզանդի 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 29-ը ժամը 16։00-ն։
  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթի մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված են մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերը կբացվեն 2024 թվականի ապրիլի 29-ին ժամը 17։00-ին, իսկ հայտերի ամփոփումը կկատարվի 2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 14։00-ին։
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Էջը թարմացվել է` 23.04.2024 | 19:30

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: