Իմացե՛ք նոր խարդախությունների մասին և զգոն եղեք
Հարգելի՛ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ վերջերս քարտային խարդախություններն էապես շատացել են, ուստի հորդորում ենք ուշադիր լինել և Ձեր քարտային տվյալները ՉՄՈՒՏՔԱԳՐԵԼ բոլորիս հայտնի հավելվածների ԿԵՂԾ տարբերակներում և ՉՏՐԱՄԱԴՐԵԼ այլ անձանց։
Այս պահին հատկապես նկատելի է զեղծարարությունների՝ բոլորիս ծանոթ տարատեսակ հավելվածների կեղծ տարբերակներում գրանցման և քարտային տվյաների տրամադրման տարբերակը։ Զգուշացնում ենք ՉԿՑԵԼ Ձեր քարտը ստորև ներկայացված ծրագրերի կասկածելի տարբերակներում՝
- Հանդիպումների (dating) հավելվածներում
- Կրիպտոարժույթի հավելվածներում
- Նիհարելու (fasting) ծրագրերում
- Յոգայի, պիլատեսի ծրագրերում
- Անգլերեն խոսելու հավելվածներում
- Քուիզերի, թեստերի, խաղերի ծրագրերում
Հավելենք, որ ներբեռնելով տարբեր կասկածելի հավելվածներ, նույնիսկ առանց քարտի կցման, Ձեր տվյալները վտանգվում են, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք զգուշանալ, քարտի տվյալները ՉՄՈՒՏՔԱԳՐԵԼ կասկածելի ծրագրերում, քարտի տվյալները (CVV կոդ) ՉՏՐԱՄԱԴՐԵԼ այլ անձանց՝ որևէ տեսակի խարդախությունից խուսափելու համար։
Հորդորում ենք նաև հավելվածներ ներբեռնել բացառապես Apple Store-ից կամ Google Store-ից:
Էջը թարմացվել է` 17.07.2024 | 19:34
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: