header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Բաց մրցույթ POS տերմինալների ձեռքբերման համար

02.10.2024

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն մատակարար կազմակերպությունների ընտրության նպատակով 2024 թվականի հոկտեմբերի 3-ից կազմակերպում է բաց մրցույթ։

Ստորև ներկայացվում են ապրանքների տեսակը, անվանումը և քանակը:

Ապրանքի անվանում Քանակ

POS տերմինալ հետևյալ չափանիշներով՝

  • Շարժական
  • 3G կապ ապահովող
  • Ծրագրային ապահովման առնվազն 5 տարի ժամկետով
  • PIN Transaction Security ստանդարտների պահանջներին համապատասխան
200

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են մրցութային հայտեր ներկայացնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ` ք.Երևան, Բուզանդի փողոց, 87-րդ շենք, թիվ 85 հասցեով։ Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 16։00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի հոկտեմբերի 9-ը ժամը 16։00-ն։

  • Մրցույթում հաղթող անձի (անձանց) հետ կկնքվի ապրանքի մատակարարման պայմանագիր։
  • Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և հաղթողին որոշելու կարգը սահմանված են մրցույթի կանոնակարգով։
  • Մրցույթում ծածկագրեր չեն կիրառվում։
  • Մրցույթի հայտերի բացումը և ամփոփումը կիրականացվի 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։
  • Մրցույթի կանոնակարգին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև դրա պատճենները ստանալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գրասենյակում` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն։

Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է` 02.10.2024 | 21:18

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: