Համակարգչային ցանցի մալուխների մոնտաժման աշխատանքների, սերվերային սենյակի հակահրդեհային համակարգի եվ ցանցային սարքավորումների ձեռքբերման բաց մրցույթ
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (այսուհետ` Բանկ) ներկայացնում են մրցույթի հայտերը։ Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.
- մրցույթի մասնակցի անվանումը գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,
- սարքավորումների և/կամ ծրագրային ապահովման նկարագրությունը, մատակարարման ժամկետները,
- նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից նմանատիպ ծառայությունների մատուցման ծավալը՝ նշելով պատվիրատուներին և կցելով պայմանագրերի պատճենները,
- մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,
- մասնակցության վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտեր ներկայացնելը, Բանկի դրամարկղ մուծում են կամ փոխանցում են Բանկի 103002101519 հաշվեհամարին մրցույթի մասնակցության նախավճար` 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Մասնակցության նախավճարը ենթակա է հետ վերադարձման, եթե տվյալ կազմակերպությունը մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Հաղթողին նախավճարը վերադարձվում է մատակարարման պայմանագիրը կնքելու դեպքում, հակառակ դեպքում այն վերադարձման ենթակա չէ։
Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ միջև կնքվում է պայմանագիր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին առաջարկում է կնքել պայմանագիրը մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Մրցույթում կարող են հաղթող ճանաչվել մեկից ավելի կազմակերպություններ` հաշվի առնելով մատակարարվող ապրանքի տեսականին և այլ հանգամանքներ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Էջը թարմացվել է` 19.12.2024 | 21:54
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: