Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկեր
Դրամային հիփոթեքային վարկավորում ճկուն պայմաններով՝ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
150.000.000 ՀՀ դրամ
-
Ժամկետ
60 - 180 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու |
22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ` պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին վարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը |
Համավարկառու* | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ` պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին համավարկառուի տարիքը չգերազանցի 70 տարեկանը |
Երաշխավոր |
22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ` պայմանով, որ վարկային պայմանագրի ժամկետի ավարտին երաշխավորի տարիքը չգերազանցի 70 տարեկանը։ Իրավաբանական անձ։ |
Վարկի նպատակ | Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար | 5,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար | 150.000.000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 60 - 180 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք** |
Հաստատուն՝ մինչև 36 ամիս – 14%, իսկ 37-րդ ամսից սկսած հաստատուն տոկոսադրույքը ճշգրտվում է՝ Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով (բացառությամբ ցպահանջի) ՀՀ դրամով ներգրավված ավանդների՝ ՀՀ ԿԲ կողմից (Աղբյուրը՝ www.cba.am) հրապարակվող ամսական տոկոսադրույքների հրապարակված վերջին 3 ամիսների (հաստատուն տոկոսադրույքի ճշգրտման օրվան նախորդող) միջին թվաբանականով հաշվարկված տոկոսադրույք գումարած 5.5% (այսուհետ՝ Հիմնական ցուցանիշ)։ Հիմնական ցուցանիշի անհասանելի դառնալու դեպքում որպես երկրորդային ցուցանիշ է ընդունվում ՀՀ պետական արժեկտրոնային 1 տարեկան պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության կորի տոկոսադրույք (Աղբյուրը՝ www.cba.am) գումարած 5.5% (այսուհետ՝ Երկրորդային ցուցանիշ): |
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք |
14.98%-16.39% |
Վարկ/Գրավ հարաբերակցություն |
|
Գրավի առարկա | Ձեռքբերվող գույքը գնահատված շուկայական արժեքով։ Լրացուցիչ գույք - անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով կամ դրամական միջոցներ, եթե վարկ/գրավ հարաբերակցության սահմանված չափն ապահովված չէ |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, փոխանցվում է կանխավճարի հետ միասին վաճառողի հաշվին |
Վարկի մարումներ | Անուիտետ կամ մայր գումարի հավասարաչափ ամորտիզացիա |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամենամսյա |
Հայտի ուսումնասիրության վճար | 10.000 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման վճար | Վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ ավել քան 250,000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն |
Չի պահանջվում |
Վերականգվող վարկավորման հնարավորություն |
Վարկի գործողության առաջին 96 ամիսների ընթացքում մարված մայր գումարի մինչև 50% չափով վարկավորում |
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ | Օրական 0.13% |
Վարկունակության վերլուծություն | Համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
* Համավարկառուն պետք է հանդիսանա վարկառուի ընտանիքի անդամը։ Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։
**Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը, իսկ հետագա ճշգրտումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների հինգերորդ աշխատանքային օրերին։ Ընդ որում՝ 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրը կատարվող տարեկան տոկոսադրույքի ճշգրտման համար հիմք է ընդունվում 37-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվան նախորդող ապրիլ կամ հոկտեմբեր ամիսների (որն առաջինը կնախորդի) 5-րդ աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված Հիմնական ցուցանիշը կամ Երկրորդային ցուցանիշը (ըստ կիրառելիության): Վարկի տարեկան տոկոսադրույքի ճշգրտման արդյունքում Վարկի տարեկան տոկոսադրույքը կարող է կազմել ոչ ավել, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսի դրույքաչափից 8 տոկոսային կետով և ոչ պակաս, քան Վարկի առաջին տարվա տարեկան տոկոսադրույքից 8 տոկոսային կետով։
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Բանկի գործընկեր ապահովագրական ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։
Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ
Պարտադիր վճարներ
Գրավի գնահատաման վճար | 15․000-35,000 ՀՀ դրամ |
Գրավի ապահովագրության վճար | 0,15%-0․16% |
Նոտարական վավերացման վճար | 20․000-25,000 ՀՀ դրամ |
Կադաստրի հետ կապված վճար | 71․000 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանքի վճար | 10,000 ՀՀ դրամ |
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
Նախնական փաստաթղթեր
Գնորդ
- Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
- Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Տեղեկանք աշխատավայրից
- Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
- Տեղեկանք փաստացի բնակության վայրից
- Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
- Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝ (առկայության դեպքում)
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող
- Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
- Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
- Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
- Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը
Գնորդ
- Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։
Վաճառող
- Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
- Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։
*Փաստաթուղթը ներկայացվում է մասնագետի պահանջով ըստ անհրաժեշտության։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
- Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
- Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:
Հայտերը ենթակա են բավարարման, եթե`
- Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ։
- Գործող պարտավորությունների գծով վարկային ռիսկի դասը պետք է լինի ստանդարտ։ Վարկային հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը ոչ ավել, քան 30 օր
- Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների կյանքի ու գույքի ամսական ապահովագրավճարների հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 35 տոկոսը։
- 3-րդ կետում նշված և այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար կոմունալ վճարումներ և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45 տոկոսը։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
Հայտերը ենթակա են մերժման, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում։
- Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
- Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
- Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
- Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
- Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
- Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.
- Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
- Տոկոսագումարները
- Մայր գումարը։
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Ի՞նչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Կիրառվող սքորի տեսակները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:
ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։
Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,
2․ Եկամուտ,
3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,
4․ Այլ ցուցանիշներ։
Հարցման նպատակներ՝
Հարցման նպատակը | Ազդեցությունը սքոր գնահատականի վրա | Հարցման հաճախականությունը | Ժամկետ |
Վարկի տրամադրման հայտ | Նվազում է | Մեկանգամյա | Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում |
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) | Չի ազդում | Պարբերաբար | Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում |
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում | Չի ազդում | Պարբերաբար | Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում |
Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։
Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 01.11.2024 | 16:10
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: