header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան՝ բնակելի անշարժի գույքի ձեռքբերման նպատակով
Կիսվել`

Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան՝ բնակելի անշարժի գույքի ձեռքբերման նպատակով

«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագիրը նախատեսված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին՝ պետական աջակցություն ցուցաբերելու համար: Վարկը տրամադրվում է ք. Երևանում և ՀՀ մարզերում անմիջապես կառուցապատողից մշտական բնակության նպատակով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    27,750,000 ՀՀ դրամ Առաջնային շուկայից ձեռքբերման պարագայում

  • Ժամկետ

    120-240 ամիս

Ո՞ր դեպքում է ընտանիքը համարվում երիտասարդ

Դուք համարվում եք երիտասարդ ընտանիք և կարող եք դիմել հիփոթեքային վարկ ստանալու համար, եթե Ձեր ու Ձեր ամուսնու տարիքային գումարը չի գերազանցում 70-ը։ 

Վարկավորման մանրամասներ
  • Եթե Դուք վարկ ստանալու համար չունեք բավարար չափով ամսական եկամուտ, ապա Ձեր վարկային պարտավորությունները Ձեզ հետ համատեղ կարող է ստանձնել նաև համավարկառուն: Որպես համավարկառուներ կարող են հադիսանալ միայն վարկառուի ընտանիքի անդամները (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, նրանց ծնողները, քույրերը և եղբայրները ):
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնց (ամուսինների և հնարավոր համավարկառուների) ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800 000 ՀՀ դրամը:
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնցից (ամուսիններից) որևէ մեկն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն)` բացառությամբ, եթե տվյալ բնակարանում/բնակելի տանը փաստացի բնակվող (հաշվառված) անձանց 1 շնչի հաշվով բաժին է ընկնում 18,0 քառ. մ-ից պակաս տարածք:
  • Չեն կարող վարկավորվել այն հաճախորդները, որոնք չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում (նախատեսում են վարձակալության հանձնել մինչև բնակվելը, բնակելի ոչ ամբողջ տարին` օգտագործելով որպես ամառանոց, և այլն):
Տրամադրման պայմաններ (առաջնային շուկա)

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Համավարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ (ընտանիքի անդամ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները) 
Երիտասարդ ընտանիք հասկացություն Ընտանիք, որտեղ ամուսինները տարիքների հանրագումարը չի գերազանցում 70–ը (ներառյալ), կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող
Վարկի նպատակ ք. Երևանում և ՀՀ մարզերում անմիջապես կառուցապատողից բնակելի անշարժ գույքի ձեռքբերում` մշտական բնակության նպատակով
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար 5,000,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար

- 24,000,000  ՀՀ դրամ ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գուքի շուկայական արժեքի 80%-ը (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից  նվազագույնը)
- 27,750,000  ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի 92.5%, եթե տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր գնահատված շուկայական արժեքի 80% կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` ձեռքբերվող բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 7.5 կամ ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք

Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 30,000,000  ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի քան 31,000,000  ՀՀ դրամը:
Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի  և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 31,000,000  ՀՀ դրամը:

Վարկի նվազագույն  ժամկետ 120 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ 240 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք 7.5%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք 7,8%-8.09%
Գրավի առարկա Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը` ավարտական աստճանը 100%
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, վարկի գումարը կանխավճարի հետ միասին փոխանցվում է վաճառողին
Վարկի մարումներ Անուիտետ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
 Հայտի ուսումնասիրության վճար  5.000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 1% չափով, սակայն ոչ ավել 150.000  ՀՀ դրամից
Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի, վարկի մնացորդի չափով, կատարվում է բանկի կողմից` շահառու պետք է հանդիսանա բանկը։

Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Հիփոթեքային պարտավորության ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակ-ցությունը հասնում է 80%-ի:

Վերը նշված լրացուցիչ անշարժ գույքի սեփականատերը կամ համասեփականատերը պետք է լինի համավարկառու:

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 15․000-35,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0․16%
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն 0,15-0․16%
Պարտավորության ապահովագրություն 2%
Նոտարական վավերացման վճար 20․000-25,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 71․000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Տրամադրման պայմաններ (երկրորդային շուկա)

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ
Համավարկառու 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է վարկառուի ընտանիքի անդամ (ընտանիքի անդամ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները) 
Երիտասարդ ընտանիք հասկացություն Ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումաը չի գերազանցում 70–ը (ներառյալ) կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող
Վարկի նպատակ ք. Երևանում և ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերում` մշտական բնակության նպատակով
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար 4,000,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար

- 17,500,000  ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գուքի շուկայական  արժեքի 70%-ը (վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից  նվազագույնը), 22,500,000  ՀՀ դրամ, բայց ոչ ավելի քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի 90%, եթե տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր գնահատված շուկայական արժեքի 70% կամ հիփոթեքային պարտավորության ապահովագրություն` ձեռքբերվող բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք

Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 25,000,000  ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի քան 26,000,000 ՀՀ դրամը:
Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի  և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 26.000.000  ՀՀ դրամը:

Վարկի նվազագույն  ժամկետ 120 ամիս
Վարկի առավելագույն ժամկետ 240 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք 7.5%, որից 2% սուբսիդավորում ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 4% սուբսիդավորում ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք 7.8%-8,17%
Գրավի առարկա Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ, վարկի գումարը կանխավճարի հետ միասին փոխանցվում է վաճառողին
Վարկի մարումներ Անուիտետ
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամենամսյա
Հայտի ուսումնասիրության վճար 5.000 ՀՀ դրամ
Վարկի սպասարկման վճար Միանվագ վարկի տրամադրման օրը վարկի գումարի 1% չափով, սակայն ոչ ավել 100.000 ՀՀ դրամից։
Ապահովագրություն

Պարտադիր, յուրաքանչյուր տարի, վարկի մնացորդի չափով, կատարվում է բանկի կողմից` շահառու պետք է հանդիսանա բանկը։

Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

Վերը նշված հիփոթեքային պարտավորության ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի:

Նշված լրացուցիչ անշարժ գույքի սեփականատերը կամ համասեփականատերը պետք է լինի համավարկառու:

Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:

Բանկի գործընկեր ապահովագրական  ընկերությունների ցանկին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ ։

Ուշադրություն․Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Պարտադիր վճարներ

Գրավի գնահատման վճար 15․000-35,000 ՀՀ դրամ
Գրավի ապահովագրության վճար 0,15-0․16%
Վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն 0,15-0․16%
Պարտավորության ապահովագրություն 2%
Նոտարական վավերացման վճար 20․000-25,000 ՀՀ դրամ
Կադաստրի հետ կապված վճար 71․000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանքի վճար 10,000 ՀՀ դրամ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Պահանջվող փաստաթղթեր

Նախնական փաստաթղթեր

Գնորդ 

  • Անձնագրի և սոցիալական քարտի պատճեները՝ բնօրինակների հետ միասին
  • Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
  • Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Տեղեկանք աշխատավայրից
  • Տեղեկանք՝ լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
  • Տեղեկանք փաստացի բնակության վայրից 
  • Տեղեկանք հարկային տեսչության անհատական հաշվի վերաբերյալ*
  • Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը՝  (առկայության դեպքում)
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող(Առաջնային շուկայի դեպքում)

Իրավաբանական անձ

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրությունն իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականն իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ)
  • Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից
  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Տնօրենի և սեփականատերերի անձնագրերի պատճենները
  • Իրավասու մարմնի որոշում գույքի օտարման վերաբերյալ
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը և վկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Անհատ ձեռնարկատեր

  • Հիմնադիր փաստաթղթերի պատճենները՝ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը, հարկային կոդը (ՀՀՎՀ)

  • Թույլտվություններ (լիցենզիաներ, հավաստագրեր և այլն)
  • Անձնագրի և սոց.քարտի պատճեն
  • Անշարժ գույքի սեփականության վկայականը ևվկայականում նշված հիմքերը
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով

Վաճառող(Երկրորդային շուկայի դեպքում)

  • Բնակարանի սեփականատերերի և բնակարանում բնակվող անձանց և նրանց ընտանիքի անդամների անձնագրերի , սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
  • Ամուսնության (ամուսնալուծոթյան, մահվան) վկայականի պատճենը
  • Վաճառվող անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին 
  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի հիմքերը
  • Տեղեկանք՝ վաճառվող բնակարանում գրանցված անձանց վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վարկը հաստատելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերը 

Գնորդ

  • Գույքի և գնորդի ու ենթադրվող համավարկառուների դժբախտ պատահարներից ապահովագրման պայմանագրեր
  • Հաշվետվություն՝ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող(Առաջնային շուկայի դեպքում)

Իրավաբանական անձ

  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում պահանջել տեղեկանք ընկերության զուտ ակտիվների վերաբերյալ, իսկ բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի վերաբերյալ
  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Անհատ ձեռնարկատեր

  • Միասնական տեղեկանք
  • Այլ փաստաթղթեր` Բանկի վարկային մասնագետի պահանջով։

Վաճառող(Երկրորդային շուկայի դեպքում)

  • Տեղեկանք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյից գույքի պարտավորություններով ծանրաբեռնվածության վերաբերյալ (Միասնական տեղեկանք)
  • Այլ փաստաթղթեր՝ Բանկի վարկային մասնագետի պահանջով։

*Փաստաթուղթը ներկայացվում է մասնագետի պահանջով ըստ անհրաժեշտության։

Բնակարանային ֆինանսավորման հիփոթեքային վարկի հայտ-անկետա

Ուշադրություն

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։

Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառվում են տույժեր և տուգանքներ։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 7 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի վերաբերյալ որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը:
  • Վարկը սահմանված պայմանագրի կետերի չսպասարկվելու դեպքում կիրառվում են ժամկետանց մայր գումարի տույժ ժամկետանց տոկոսագումարի տույժ, ինչպես նաև կարող է հարցը լուծվել դատական կամ արտադատական կարգով:
  • Վարկունակության վերլուծությունը իրականացվում է համաձայն “Հիփոթեքային վարկերի տրամադրման կարգ”-ի։
  • Ձեր ցանկությամբ կարող եք ակտիվացնել SMS-ծանուցում ծառայությունը և ստանալ տեղեկատվություն վարկի ամսական մարման կամ վարկի վերջնաժամկետի լրանալու վերաբերյալ: 1 SMS-ծանուցման արժեքն է 30 ՀՀ դրամ: Ծառայության ակտիվացումն ԱՆՎՃԱՐ է:

Հայտերը ենթակա են բավարարման, եթե՝

  1. Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ:
  2. Վարկային հայտի ներկայացման նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր գործող և մարված վարկերի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացույցային օր, ինչպես նաև, եթե վարկառուն կամ համավարկառուները ունեն ընթացիկ վարկեր, ապա այդ վարկերը պետք է դասակարգված լինեն միայն ստանդարտ ռիսկի դասով
  3. Վարկի մարման գծով ամսական վճարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չպետք է գերազանցի 35  տոկոսը։ Վարկի մարման գծով ամսական վճարումների, Վարկառուի և Համավարկառուների այլ երկարաժամկետ ամսական ծախսերի գծով վճարումների (այլ վարկերի գծով վճարումներ, ալիմենտ, ուսման վարձ, վարձակալության վճար և այլն) հանրագումարի հարաբերակցությունը Վարկառուի (Համավարկառուների) զուտ եկամտին չի գերազանցում 45  տոկոսը։
  4. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը բավարարում է ներկայացված պահանջներին: 
  5. Վարկառուի և Համավարկառուի եկամուտները բավարարում են ներկայացված պահանջներին:
  6. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը բավարարել է հաճախորդի վարկային հայտը:
  7. ԵՎ այլն:


Հայտերը ենթակա են մերժման, եթե`

  1. Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի վաճառողի և գնորդի միջև առկա է ազգակցական կապ։
  2. Վարկառուի և հնարավոր համավարկառուների ընդհանուր ամսական զուտ եկամտի հանրագումարը գերազանցում է 800.000 ՀՀ դրամ։
  3. Ամուսիններից որևէ մեկը ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք, բացառությամբ, եթե տվյալ բնակարանում հաշվառված անձանց մեկ շնչի հաշվով բաժին է ընկնում 18 քմ պակաս տարածք։
  4. ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնեն ձեռքբերվող բնակարանում
  5. Ամուսինները նախկինում հանդիսացել են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառու,
  6. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  7. ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր հարցման արդյունքում Պոտենցիալ վարկառուն և/կամ Պոտենցիալ Համավարկառուն հարցմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգված պարտավորություն և/կամ ընդհանուր առմամբ ունեցել է առնվազն 30 օր ժամկետանց օրերի ուշացում։
  8. Գրավի կամ Գրավների գնահատված արժեքը ոչ բավարար լինելու դեպքերում:
  9. Վարկառուի և Համավարկառուի եկամուտների ոչ բավարար լինելու դեպքում:
  10. Վարկառուի և Համավարկառուի կողմից կեղծ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում:
  11. Վարկերի պատմական շտեմարանում հայտի մերժման հիմքի առկայությունը, որը վերացված չէ։
  12. Բանկում վարկային հայտերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինը չի բավարարել հաճախորդի վարկային հայտը:
  13. Վարկային հայտը հաստատվել է, սակայն հաճախորդը հաստատմանը հաջորդող 15 օրերի ընթացքում չի ներկայացել կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
  14. Եվ այլն:

Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ.

  • Տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)
  • Տոկոսագումարները
  • Մայր գումարը։

 

Վարկային պատմության եվ վարկային ամփոփ (սքոր) գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ի՞նչ է վարկային պատմությունը

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:

Վարկային պատմության կարևորությունը

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է  հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։

Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:

Կիրառվող սքորի տեսակները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:

ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։

Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։

Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝

1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,

2․ Եկամուտ,

3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,

4․ Այլ ցուցանիշներ։

 

Հարցման նպատակներ՝

Հարցման նպատակը Ազդեցությունը սքոր գնահատականի վրա Հարցման հաճախականությունը Ժամկետ
Վարկի տրամադրման հայտ Նվազում է Մեկանգամյա Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) Չի ազդում Պարբերաբար Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում Չի ազդում Պարբերաբար Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում

Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։ 

Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին  նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։

Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը

Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։

Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 01.11.2024 | 16:11

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: