header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ պարտատոմսեր
Կիսվել`

«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ պարտատոմսեր

2017թ․ դեկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը տեղաբաշխեց ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կողմից թողարկված առաջին ապահովված հիփոթեքային պարտատոմսերը:

Այս գործիքը նորություն է Հայաստանի կապիտալի շուկայում և այս պարտատոմսերի առաձնահատկությունն այն է, որ բացի թողարկողի պատասխանատվությունից, պարտատոմսերում ներդրումներն ապահովված են նաև հիփոթեքային վարկերով, որոնց ցանկը պարտատոմսերի ազդագրի հետ միասին գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Պարտատոմսերը թողարկվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:

 

«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ պարտատոմսերի թողարկում՝ 12․12․2017թ․
Դասը Առաջին տրանշ Երկրորդ տրանշ
Թողարկման արժույթը ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
Անվանական արժեքը 10,000 ՀՀ դրամ 25 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալը 100,000,000 ՀՀ դրամ 500,000 ԱՄՆ դոլար
Շրջանառության ժամկետը 24 ամիս 24 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը տարեկան 10.5% տարեկան 6.5%
Արժեկտրոնների վճարման ամսաթվերը 12.03.2018թ., 12.06.2018թ., 12.09.2018թ., 12.12.2018թ., 12.03.2019թ., 12.06.2019թ., 12.09.2019թ., 12.12.2019թ.,

Պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը AMFMGCB22ER1 AMFMGCB21ER3
Ապահովվածությունը Հիփոթեքային վարկեր, որոնց մայր գումարի մնացորդը 01.11.2017թ. դրությամբ կազմում է 152,631,944 ՀՀ դրամ: Հիփոթեքային վարկեր, որոնց մայր գումարի մնացորդը 01.11.2017թ. դրությամբ կազմում է 364,920,128 ՀՀ դրամ:
Տեղաբաշխող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ

Թողարկվող պարտատոմսերի Ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ.

Էջը թարմացվել է` 15.10.2021 | 10:47

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: