header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետոմսեր
Կիսվել`

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետոմսեր

Ցուցակման որոշում

Բանկի բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման ամփոփում 

Նախապատվության իրավունքի ԱՄՓՈՓՈՒՄ

Ծանուցում

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ունեցիր քո մասնաբաժինն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կապիտալում. դարձիր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետեր

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջին անգամ Հայաստանում, 2007 թ. դեկտեմբերի 17-ից սկսեց իրականացնել իր բաժնետոմսերի ուղիղ հանրային վաճառքը` DPO (direct public offering)։

Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 381,500 հազ. ՀՀ դրամ:

Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 5,000 ՀՀ դրամ:

Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը` 5,900 ՀՀ դրամ:

Բաժնետոմսերի տեղաբաշխումն ավարտվեց 2008 թ. հունվարի 21-ին:

Տեղաբաշխվող բաժնետոմսերի նվազագույն քանակը` 70,000 հատ, առավելագույն քանակը` 76,300 հատ:

05.09.2022թ.-ին փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխվեցին նախապես՝ Բանկի Խորհրդի թիվ  11/Լ որոշման համաձայն, հայտարարված բաժնետոմսերի ամբողջ ծավալը՝ 112,614 (մեկ հարյուր տասներկու հազար վեց հարյուր տասնչորս) հատ լրացուցիչ բաժնետոմս: Բանկի հասարակ (սովորական) անվանական մեկ բաժնետոմսի շուկայական գինը կազմել է՝ 24,819.4 (քսանչորս հազար ութ հարյուր տասնինն ամբողջ չորս տասնորդական) ՀՀ դրամ։

Ներկայումս Բանկի բաժնետիրական կապիտալը կազմված է թվով 1,873,345 հատ սովորական անվանական բաժնետոմսերից՝ յուրաքանչյուրը 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետոմսեր կարող եք ձեռք բերել երկրորդային շուկայից: Մանրամասների համար դիմեք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ գլխամասային գրասենյակ` ք. Երևան, Բուզանդի 87 շենք, 85 տարածք հասցեով կամ զանգահարեք +374 10 59-23-01 հեռախոսահամարներով:

Ազդագիր

 

Էջը թարմացվել է` 23.02.2023 | 11:36

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: