Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի (ՍԱԶԲ) պարտատոմսեր
27.06.2017թ․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրականացրել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից թողարկված 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում: Պարտատոմսերը տեղաբաշխվել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում կազմակերպված աճուրդի միջոցով։
Տեղաբաշխված պարտատոմսերն ունեն 3 տարի շրջանառության ժամկետ և 8.45% տարեկան եկամտաբերություն: Արժեկտրոններով վճարումները իրականացվում են կիսամյակային պարբերականությամբ:
Էջը թարմացվել է` 16.09.2021 | 16:19
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: