Կորպորատիվ կառավարում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կորպորատիվ կառավարումը սկզբունքների, չափորոշիչների և կանոնների ամբողջական մի համակարգ է, որին համապատասխան Բանկում կանոնակարգվում են Բանկի բաժնետերերի, Բանկի Խորհրդի, Գործադիր մարմնի և Բանկի հաճախորդների փոխհարաբերությունները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կառուցել և զարգացնում է կորպորատիվ կառավարման համակարգը` առաջնորդվելով միջազգային չափանիշներով և համաշխարհային լավագույն փորձով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համար կորպորատիվ կառավարման որակը Բանկի բնականոն և շարունակական զարգացման և հնարավոր ներդրումների ներգրավման գրավականն է, իսկ ներդրողների և այլ շահակիցների համար` լրացուցիչ երաշխիք:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կիրառվող կորպորատիվ կառավարման չափանիշները հնարավորություն են տալիս հավասարաչափ հաշվի առնել Բանկի բաժնետերերի, ներդրողների և այլ շահակիցների շահերը` դրականորեն ազդելով Բանկի հետագա զարգացման և Բանկի հանդեպ սպառողի վստահության մակարդակի աճի վրա:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համոզված է, որ Հայաստանի բանկային համակարգում առաջնային դիրքեր զբաղեցնելը պարտավորեցնում է ապահովել ոչ միայն ծառայությունների մատուցման բարձր որակ, այլև նաև բիզնես մշակույթի, սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ կառավարման սկզբունքները.
Կորպորատիվ կառավարումը ներառում է Բանկի գործունեության ընդհանուր կառավարումը և իրականացվում է Բաժնետերերի ընդհանուր Ժողովի և Խորհրդի կողմից` Գործադիր մարմնի միջոցով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կորպորատիվ կառավարման մշակույթը կրող կառավարման մարմիններն իրենց գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.
• Բանկի կառավարմանը մասնակցելու բաժնետիրոջ իրավունքը
• Խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման բաժնետիրոջ իրավունքը
• Խորհրդի վարձատրության քաղաքականությունը
• շահաբաժին ստանալու բաժնետիրոջ իրավունքը
• Բանկի միևնույն դասի բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ հավասար վերաբերմունքը
• նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի կամ անմիջականորեն կանոնադրական կապիտալը վերահսկող բաժնետերերի կողմից կատարվող չարաշահումներից փոքր բաժնեմասնակցություն ունեցող բաժնետերերի շահերի պաշտպանությունը
• Բանկի առաջնորդումն արդյունավետ և կառուցողական Խորհրդի կողմից, որի դերն է նպաստել Բանկի երկարաժամկետ կայուն հաջողությանը, բաժնետերերի համար արժեքի ստեղծմանը և Բանկի շահակիցների աջակցմանը
• Խորհրդի կողմից այնպիսի կորպորատիվ արժեքների ձևավորումը, որոնք ստեղծում են ակնկալիքներ, որ ամբողջ բիզնեսը պետք է իրականացվի օրինական և էթիկական ձևով, և իրականացվի վերահսկողություն ավագ ղեկավարության և այլ աշխատակիցների կողմից այդ արժեքների պահպանման նկատմամբ
• Խորհրդի ձևավորման թափանցիկությունը և Խորհրդի պրոֆեսիոնալիզմը
• Ռիսկի պատշաճ կառավարումը
• Ներքին աուդիտի վարչության, Համապատասխանության ապահովման խմբի և Ռիսկերի կառավարման վարչության աշխատանքի կազմակերպման, վերջիններիս գործնական անկաշկանդվածության և գործունեության թափանցիկություն։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կառավարման մարմինները
Բանկի կառավարման մարմիններն են`
-
Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը
-
Բանկի գործադիր մարմինը` Բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ) և Բանկի վարչություն
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, որին մասնակցելու իրավունք ունեն.
- Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը` իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև անվանատերերը, եթե նրանք ներկայացնում են իրենց կողմից ներկայացվող Բանկի բաժնետերերի անվանումները և նրանց պատկանող բաժնետոմսերի քանակը հիմնավորող փաստաթղթերը
- Խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով
- Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները` որպես դիտորդ
- Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը` որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է Ժողովի օրակարգի հարցերում)
- Կենտրոնական բանկի ներկայացուցիչները` որպես դիտորդ
- Բանկի մյուս ղեկավարները և աշխատողները` Խորհրդի որոշմամբ։
Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով․ Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարվում է Բանկի հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում: Բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր Ժողովից բացի գումարվող ժողովները համարվում են արտահերթ։
Բանկի խորհուրդ․ Խորհուրդն իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը և պետք է կազմված լինի առնվազն 5, առավելագույնը` 15 անդամից: Խորհրդի անդամներն ընտրվում են բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից, իսկ Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում` արտահերթ ժողովում` Բանկի ներկա բաժնետերերի կողմից:
Խորհրդի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որի տվյալները բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին: Խորհրդի անդամները չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն։ Խորհրդի անդամները և գործադիր մարմնի անդամները չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք։ Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է: Խորհրդի անդամի պաշտոնում վերընտրվելը չի սահմանափակվում:
Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կողմից` Խորհրդի անդամների կազմից:
Խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ։ Խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել Խորհրդի անդամները և Բանկի այլ ղեկավարներ կամ աշխատողներ։ Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:
Խորհրդի անդամները պետք է ունենան միմյանց լրացնող մասնագիտական տարատեսակ ունակություններ, կրթություն և փորձառություն և տիրապետեն գիտելիքների, որոնք անհրաժեշտ կլինեն Բանկի ռազմավարության իրականացմանը: Բանկն ապահովում է Խորհրդի կազմի բազմազանությունն ու անկախությունը՝ Խորհրդի գործունեության արդյունավետության և որոշումների օբյեկտիվության ու հավասարակշռվածության համար:
Տարեկան կտրվածքով պետք է լինի Խորհրդի նախագահի և առանձին անդամների, Խորհրդին կից հանձնաժողովների գործունեության վերաբերյալ պաշտոնական գնահատական։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ տարեկան իրականացնում է ինքնագնահատական՝ ներկայացնելով իր տարեկան աշխատանքի արդյունքները։
Բանկի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Բանկի գործադիր մարմինը` Բանկի Վարչությունը և Գործադիր տնօրենը: Վարչության կազմը ձևավորվում է Խորհրդի որոշմամբ, ընդ որում Վարչության կազմում պարտադիր ընդգրկվում են Գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը:
Առնվազն եռամսյակը մեկ անգամ, Խորհուրդն իր նիստում քննարկում է Բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման, Գործադիր տնօրենի և Բանկի գլխավոր հաշվապահի հաշվետվությունները` իր սահմանած կարգով և ձևով։
Խորհուրդը տարեկան կտրվածով գնահատում է Գործադիր մարմնի գործունեությունը` ինչպես ղեկավար կազմի անհատական անդամների, այնպես էլ Վարչության, որպես կոլեգիալ մարմին՝ հաշվի առնելով Գործադիր մարմնի անդամների մասնագիտական որակները և վերջիններիս միմյանց հետ համագործակցելու, Բանկի մարդկային ռեսուրսները և ռիսկերը կառավարելու ունակությունները։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները նշանակվում են Խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներն ու աշխատողները, ինչպես նաև գործադիր մարմնի հետ փոխկապակցված անձինք:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 26.11.2024 թ.-ի դրությամբ ունի 1084 աշխատակից։
Էջը թարմացվել է` 11.12.2024 | 16:15
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: