Մեր մրցանակները և հավաստագրերը
Ֆիլտրել ըստ տեսակի
-
Միջազգային արագ դրամական փոխանցումների բարձրակարգ սպասարկման համար
Արտասահմանյան գործընկերը բարձր է գնահատել բանկի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը, հաճախորդների որակյալ սպասարկումը և Xpress Money համակարգով իրականացվող գործառնությունների անընդհատ աճը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է Xpress Money համակարգի հետ դեռևս 2009 թվականից՝ հաճախորդներին առաջարկելով ապահով և մատչելի փոխանցումներ բազմաթիվ ուղղություններով:
-
ISO/IEC 27001:2013 միջազգային հավաստագիր
2015թ.-ին CERTIFICATION INTERNATIONAL (UK) LTD-ի կողմից, որը հանդիսանում է համաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը, շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:
-
«Որակի գերազանցություն» մրցանակ
SWIFT համակարգով փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար Բանկը 2015թ.-ին արդեն 4-րդ անգամ գերմանական Commerzbank AG-ի կողմից արժանացավ «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award) մրցանակին:
-
«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» մրցանակ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ բանկը 2015 թվականի գործունեության արդյունքներով չորրորդ անգամարժանացավ «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» մրցանակին:
-
Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվեց «2015թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»:
Էջը թարմացվել է` 11.02.2022 | 14:24
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: