Մեր մրցանակները և հավաստագրերը
Ֆիլտրել ըստ տեսակի
-
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 6-րդ անգամ դարձել է COMMERZBANK AG-Ի “Որակի գերազանցության” մրցանակակիր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award) մրցանակին:
-
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանի լավագույն ներդրումային բանկ՝ ըստ միջազգային CBONDS ընկերության
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Cbonds ընկերության կողմից Աստանայում անցկացված ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսերի 15-րդ կոնգրեսի մրցանակաբաշխությունում ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային բանկը:
-
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Raiffeisen Bank International-Ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2017/2018» մրցանակին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար 5-րդ անգամ արժանացել է ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:
-
Լավագույնը միանգամից երեք անվանակարգում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի»՝ «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը լավագույնն է ճանաչվել միանգամից երեք անվանակարգում. «Բորսայի լավագույն անդամ», «Պետական պարտատոմսերի շուկայի լավագույն անդամ» և «Կորպորատիվ արժեթղթերի շուկայի լավագույն անդամ»:
Պետական պարտատոմսերի շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը լավագույնը 2018թվականին ճանաչվեց 6-րդ անգամ, «Բորսայի լավագույն անդամ 2017թ.» գեր-անվանակարգում՝ 5-րդ անգամ: Այս կոչումը շնորհվել է բանկին բորսայի տարբեր հարթակներում ակտիվ գործունեություն ծավալելու և ակտիվ թողարկող լինելու համար:
-
«Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2018 թվականին 3-րդ անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվեց «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:
Էջը թարմացվել է` 15.09.2021 | 15:49
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: