Մեր մրցանակները և հավաստագրերը
Ֆիլտրել ըստ տեսակի
-
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ճանաչվել է «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»
RIA Money համակարգի կողմից Կիևում կազմակերպված Business Summit «Ria Connects Beyond Borders» միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին այս համակարգը սպասարկող հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին շնորհվեց «Տարվա լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը։
-
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է VISA միջազգային վճարային համակարգի մրցանակի
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Visa Recognation Award-ի Երևանում կայացած մրցանակաբաշխության ժամանակ VISA միջազգային վճարային համակարգի կողմից արժանացել է պատվավոր մրցանակի՝ բանկում VISA համակարգի պրոդուկտների իրազեկման բարձրացման գործում մեծ ներդրում ունենալու համար։
-
«Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2019 թվականին 4-րդ անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:
-
Raiffeisen Bank International-ի կողմից «Որակի գերազանցություն 2018/2019» մրցանակ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից 6-րդ անգամ արժանացել է «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:
Էջը թարմացվել է` 11.02.2022 | 12:59
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: