Մեր մրցանակները և հավաստագրերը
Ֆիլտրել ըստ տեսակի
-
2022թ․«Տարվա գործընկեր»
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Ria Money Transfer համակարգի կողմից կրկին արժանացել է «Տարվա գործընկեր» մրցանակի՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։
-
«Visa համակարգով Apple Pay և Google Pay նախագծերի արագ և անխափան իրականացում»
Այս տարի ևս արժանացել ենք ռեկորդային կարճ ժամանակահատվածում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Visa համակարգով Apple Pay և Google Pay նախագծերի արագ և անխափան իրականացում» մրցանակին։
-
Կորպորատիվ արժեթղթերի լավագույն շուկա ստեղծող
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժանացել է «Կորպորատիվ արժեթղթերի լավագույն շուկա ստեղծող» մրցանակին։
-
Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվում է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»՝ հաշվի առնելով հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։
Էջը թարմացվել է` 07.03.2023 | 15:45
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: