Մեր մրցանակները և հավաստագրերը
Ֆիլտրել ըստ տեսակի
-
ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից արժանացել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակի
Հինգերորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկը արժանանում է մրցանակի Ria Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի կողմից՝ 3 տարի «Տարվա գործընկեր», իսկ 1 տարի՝ «Տարվա լավագույն բանկը Հայաստանում» մրցանակների։ Այս տարի ԱրարատԲանկին շնորհվել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակ՝ հաշվի առնելով 2012թ․-ից ի վեր գործարքների քանակային և ծավալային կայուն, մշտական աճը։
-
«Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում»
AMX ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը լավագույնն է ճանաչվել «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում» անվանակարգում՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա։
-
ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» (Valued Partner of EBRD) մրցանակին՝ ՎԶԵԲ-ի և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի միջև երկարատև և արդյունավետ համագործակցության համար։
Էջը թարմացվել է` 12.02.2025 | 14:25
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: