Մեր մրցանակները և հավաստագրերը
Ֆիլտրել ըստ տեսակի
-
ԱրարատԲանկը՝ RIA Money Transfer համակարգի «Տարվա գործընկեր Հայաստանում»
ԱրարատԲանկն արժանացել է RIA Money Transfer համակարգի «Տարվա գործընկեր Հայաստանում» մրցանակի։
-
ՎԶԵԲ 33-րդ տարեկան ժողովի մրցանակ․ կլիմայական ընթացակարգերի և փոխակերպման պլանավորմում անվանակարգ
ՎԶԵԲ 33-րդ տարեկան ժողովին ԱրարատԲանկն արժանացել է Climate Practices and Transition Planning Programme Armenia մրցանակի։ Կանաչ Հայաստան ունենալու համար ԱրարատԲանկն իր միջոցառումները սկսել է դեռևս 2012 թվականին էներգախնայողությանն ուղղված ֆինանսավորման ծրագրերով՝ 12 տարվա ընթացքում կատարելագործելով իր ծառայություններն ու վերապատրաստելով իր աշխատակիցներին։
-
Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակ 2024
Երևանում առաջին անգամ անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման և իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար
-
AMX 5 մրցանակ
- Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում լավագույն տեղաբաշխող
- Դեպոզիտար համակարգի լավագույն համագործակցող անդամ
- Դեպոզիտար համակարգի ամենաառաջադեմ անդամ
- Ժանետ Աղաջանյան՝ «Դեպոզիտար համակարգի լավագույն աշխատակից»
- Ռուզաննա Խաչատրյան՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատև համագործակցության մրցանակ»
-
Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում
Բրիտանական «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ամսագրի կողմից ԱրարատԲանկը ճանաչվել է լավագույնը ներդրողների հետ հարաբերություններում՝ «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» (Best Investor Relations Bank Armenia 2024):
Էջը թարմացվել է` 12.02.2025 | 14:25
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: