header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ

Մեր ղեկավարները

  • Գրիգոր Հովհաննիսյան

    Գրիգոր Հովհաննիսյան

    Խորհրդի նախագահ

    Ծնվել է 1971թ․-ի հունվարի 26-ին, Երևանում:

    ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

    2001թթ.-ին ավարտել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչեր դիվանագիտության և իրավունքի դպրոցը և ստացել Մագիստրոսի կոչում։

    1993թթ ին ավարտել է  Բեյրութի Հայկազյան Համալսարանը։

    1992թ-ին  ավարտել է   ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։


    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

    2018թ. դեկտեմբեր - 2020թ․ ապրիլ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

    2016-2018թթ․-Եղել է  ՀՀ դեսպանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

    2013-2016թթ.-Զբաղեցրել է  ՀՀ դեսպանի պաշտոնը  Մեքսիկական Միացյալ Նահանգներում։

    2014-2016թթ․- Համատեղության կարգով աշխատել   է ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում։

    2009-2013թթ. –Եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը։

    2007–2009թթ.-Զբաղեցրել է  «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։

    2006թ. –Եղել  է ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանային Համակարգողը  Լիբանանում


    2005-2008թթ. –ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում դասախոսել է  «Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր»  առարկան

    2004թ. Եղել է ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI) գլխավոր խորհրդական Իրաքում
    (Հորդանան–Կատար)

    2002-2003թթ. Աշխատել է Պաղեստինյան ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության Համակարգող (Արևմտյան Ափ և Գազայի հատված):

    2001–2003թթ.-  Նշանակվել է  Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ Համակարգողի գրասենյակի  (UNSCO) խմբի ղեկավար և արտակարգ իրավիճակների պլանավորման կոորդինատոր  (Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան)։

    1998-2000թթ.- Ղեկավարել է  Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի
    հանրապետություններում ՄԱԿ-ի քարտուղարության համակարգող գրասենյակը։

    1996-1998թթ․-Աշխատել է Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում (Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա)  ՄԱԿ-ի Հատուկ Առաքելության Հատուկ Համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով։  

    1994-1996թթ.- Եղել է  «Շելթր» ծրագրի Համակարգող  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակում։

    2020թ․ մայիսի 20-ից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի նախագահ։

    ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

    Արտակարգ և լիազոր դեսպան

    ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

    Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն

    ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

    Ամուսնացած է, ունի երկու երեխա։

     

  • Արզիկ Սուվարյան

    Արզիկ Սուվարյան

    Խորհրդի անդամ

    Ծնվել է 1951թ. հուլիսի 2-ին, ԼՂՀ-ի Սղնախ գյուղում:
    1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
    1972-1974 թ.թ. ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա:
    1975-1979 թ.թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ) ասպիրանտ:
    1981 թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Մոսկվայի պետական համալսարանում:
    1994 թվ. հունվար-մարտ վերապատրաստում Առևտրա-արդյունաբերական պալատում, ք. Լեոն, Ֆրանսիա:
    2009 թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

    1994-1995 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Ռեսուրսների կառավարման և ռազմավարական զարգացման վարչության պետ
    1995-1998 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Վարչության նախագահի տեղակալ
    1998-1999 թ.թ. աշխատել է Հայագրոբանկում, որպես Վարչության նախագահ 
    1999-2004 թ.թ. աշխատել է Հայխնայբանկում, որպես Գործադիր տնօրենի տեղակալ
    2004-2009 թ.թ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան բանկում, որպես Ուսումնական կենտրոնի ղեկավար 
    1979 թ. – մինչ այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ, դասախոս, դոցենտ, պրոֆեսոր
    2006 թ. – մինչ այժմ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ
    Հրատարակել է ութ տասնյակ գիտական աշխատաւնքներ, այդ թվում` մենագրություններ. ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ, որոնց մի մասը հրապարակվել է արտասահմանում` ռուսերեն և անգլերեն լեզուներով:
    2010-2018թ.թ. հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ:

    2018թ. դեկտեմբերից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամն է:

  • Նարեկ  Բեգլարյան

    Նարեկ Բեգլարյան

    Խորհրդի անդամ

     

    Ծնվել է 1982թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետությունում

    Կրթություն

    • 2006-2009 թթ. | Հանրային կառավարման մագիստրոս | ՀՀ պետական կառավարման ակադեմիա
    • 1999-2004թթ | Համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագետ | Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

    Ծառայություն

    • 2004-2006թթ| ՀՀ ԶՈՒ Լեյտենանտ

     Աշխատանքային գործունեություն

    • 2023թ-մինչ օրս | Գլխավոր տնօրեն | ՀԻՄՔ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ 
    • 2020 թ-մինչ օրս | Գործադիր տնօրեն | ԲԻԲԻ ԿԱՊԻՏԱԼ ՍՊԸ
    • 2018 թ-մինչ օրս | Խորհրդի անդամ | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
    • 2009-2022 թթ | Վարչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ | Ֆլեշ թրեյդ ՍՊԸ
    • 2007-2021 թթ | Գործադիր տնօրեն | Ֆլեշ տուր ՍՊԸ
    • 2000-2004 թթ | Տարածաշրջանային մասնաճյուղի զարգացման գծով փոխտնօրեն | Արզնի թռչնաբուծական ֆաբրիկա

    Լեզուների իմացություն

    • Հայերեն - ազատ տիրապետում
    • Անգլերեն -  միջին տիրապետում
    • Ռուսերեն -  միջին տիրապետում

    Պարգևներ և մրցանակներ

    • 2011 թ | Marketing 3.0 Values-driven marketing սեմինարի մասնակցություն | պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի կողմից կազմակերպված

    Ամուսնական կարգավիճակ

    • Ամուսնացած է, ունի 4 երեխա

     

     

     

  • Կարեն Բաբաջանյան

    Կարեն Բաբաջանյան

    Խորհրդի անդամ

    Աշխատանքային փորձ

    2020թ․ ապրիլ ամսից՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ

    2014-ից առ այսօր՝ Braind ընկերության համահիմնադիր և բրենդինգի տնօրեն

    2012-2014 թ․՝ աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և կարիերայի կենտրոնում որպես բաժնի ղեկավար

    2010-2017թ․՝ աշխատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնում որպես դասախոս

    2008-2009 թ․՝ մասնակցել է AC Nielsen միջազգային մարքեթինգային հետազոտական կազմակերպության ծրագրերին

    2007-2007 թ․՝ Աշխատել է «Անտարես» Հոլդինգում որպես բրենդինգի մասնագետ

    Ֆորմալ կրթություն 

    2002 ից – 2007 թ․՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան․ Մարքեթինգի և բիզնես կառավարման ֆակուլտետ

    2007 ից - 2010 թ․՝ սովորել է նույն բուհ-ի Մակրոտնտեսագիտության ամբիոնի ասպիրանտուրայում

    2010 թ․՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան 

    Ընտանեկան կարգավիճակը

    Ամուսնացած է, ունի 2 դուստր

  • Արմեն Հարությունյան

    Արմեն Հարությունյան

    Խորհրդի անդամ

    Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 09-ին, Հայաստանի Հանրապետությունում։ 

    Կրթություն

    • 2010-2012 թթ. | Միջազգային տնտեսական զարգացման մագիստրոս | Բրիստոլի համալսարան
    • 2006-2009 թթ. | Հանրային կառավարման մագիստրոս | ՀՀ պետական կառավարման ակադեմիա
    • 2000-2002 թթ. | «ֆինանսներ և կառավարում» | Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ԱՈւԿ)

    Աշխատանքային գործունեություն

    • Խորհրդի անդամ | Ֆինանսական Տեխնոլոգիաների Գլոբալ Ինստիտուտ (Global FinTech Institute) 11.2020 – մինչ օրս
    • Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն | Եվրասիական տնտեսական հանձնաժողով 01.2021 – մինչ օրս
    • Բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների գիտական խորհրդի անդամ | Սինգապուրի Հասարակական Գիտությունների Համալսարան (Singapore University of Social Sciences (SUSS)) 10.2020 – մինչ օրս
    • Տնօրենի գլխավոր խորհրդական | Սինգապուրի Տեխնոլոգիաների, նորարարության և կայուն զարգացման գլոբալ կենտրոն (Global Center for Technology, Innovation and Sustainable Development in Singapore) 12.2019 – 01.2020
    • Աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Համագործակցության և միջազգային ֆինանսների գծով փորձագետ | Միավորված ազգերի կազմակերպություն 04.2019 – 12.2019
    • Հոգաբարձուների խորհրդի նախագահ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան 08.2018 – 08.2021
    • Վարքագծային տնտեսագետ | Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (UNDP) 11.2018 – 03.2019
    • Ավագ տնտեսագետ, խմբի ղեկավար | Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (UNDP) 08.2018 – 11.2018
    • Նախարարի տեղակալ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 10.2013 – 08.2018
    • Նախարարի խորհրդական | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 10.2012 – 10.2013
    • Մարկետինգի և միջազգային կապերի բաժնի պետ | Հայկական բերքի առաջմղման կենտրոն 11.2011 – 08.2012
    • Տնտեսագետ՝ մարքեթինգի հարցերով խորհրդատու | Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) 08.2005 – 08.2010
    • Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող | ԱՄՆ Գյուղդեպարտամենտի և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի գյուղատնտեսության զարգացման ծրագիր 01.2010 – 08.2010
    • Բիզնես պլանների մշակման և ֆինանսների խորհդական |Մարկետինգի աջակցության ծրագիր (USDA MAP) 03.2004 – 08.2004

     Դասավանդման փորձ

    • Դասախոս | Վարքագծային տնտեսագիտություն | Executive MBA ԵՊԲՀ-ում | 01.2017 – 01.2019
    • Դասախոս | Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀԱՀ | 08.2016 – 12.2017
    • Դասախոս | Նախագծերի Կառավարում | ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն | 09.2016 – 03.2018

     Վերապատրաստում

    • Սթենֆորդի համալսարան, Innovation and Leadership in an Era of Change and Uncertainty, 2018 թ.
    • Ֆինլանդիայի նորարարական հիմնադրամ Sitra, Impact Investment, 2018 թ.
    • Հարվարդի Քենեդու անվան կառավարման դպրոց, Cutting Edge Development, Կրթական ծրագիր ղեկավարների համար, 2016 թ.
    • Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարություն; HLP Personalities of Future, 2015 թ.
    • Լոնդոնի հանրային կապերի դպրոց, Integrated Approach on Public Relations, դիպլոմային աշխատանք, 2009 թ.
    • Կալիֆորնիայի համալսարան Դևիսում, OIV Marketing Course, 2008 թ.

    Լեզուների իմացություն

    • Հայերեն, անգլերեն, ռուսերեն – ազատ տիրապետում

    Պարգևներ և մրցանակներ

    • Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ), «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ներդրման համար» շքանշան
    • Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության կրթաթոշակային ծրագիր (JJWSP)
    • ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, Արդյունավետ համագործակցության հուշամեդալ
    • ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար»
    • ՀՀ վարչապետի ֆուտբոլի գավաթի լավագույն պաշտպանի հուշանվեր

    Ամուսնական կարգավիճակ

    • Ամուսնացած չէ
  • Արա Չալաբյան

    Արա Չալաբյան

    Խորհրդի անդամ

    Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 28-ին

    Կրթություն

    • 2012թ․ | Նյու-Յորքի Քոլամբիա համալսարանի բիզնես դպրոց, ղեկավարների առաջնորդման ծրագիր
    • 2004թ․ | Բոստոնի Թաֆթս համալսարանի Ֆլետչեր դպրոց, հատուկ 6 ամսյա տնտեսագիտական ծրագիր
    • 2000-2001թթ. | Գործարար կառավարում (MBA), Հայաստանի ամերիկյան համալսարան 
    • 1992-1997թթ․| Տնտեսագիտական ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան 

    Որակավորում և անդամակցություն

    • 2014թ․ | Տեղեկատվական համակարգերի աուդիտի և հսկողության ասոցիացիա (ISACA), որակավորում՝ CRISC (2014թ․)
    • 2006թ․ | Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիա (ACCA), որակավորում՝ ACCA (2006թ․)
    • 2001թ․ | Ներքին աուդիտորների ինստիտուտ (IIA), որակավորում՝ CIA (2014թ․), CRMA (2013թ․)

    Աշխատանքային գործունեություն

    • 2012-2021, 2023թ․ - մինչ օրս | Նախագահ | Ներքին աուդիտորների ինստիտուտ Հայաստան ՀԿ 
    • 2022թ․ - մինչ օրս - | ֆինանսական, ներդրումային և կառավարչական հարցերով խորհրդատու | «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ | «ՍՎ և ԳԱ» ՍՊԸ
    • 2020-2022 թթ․ |Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն/գործադիր կոմիտեի անդամ | ՀՀ կենտրոնական բանկ
    • 2010 -2020 թթ. | Գլխավոր աուդիտոր/Ներքին աուդիտի վարչության պետ | ՀՀ կենտրոնական բանկ
    • 2022թ․-ից հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետ
    • Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998թ․ Կենտրոնական բանկում, աշխատել է առևտրային բանկում, հանքարդյունաբերական ընկերությունում և բազմապրոֆիլ հոլդինգում որպես՝ բանկային վերահսկող, ներքին աուդիտոր, ռիսկերի կառավարիչ, վարկային մասնագետ, վարկային բաժնի պետ, կորպորատիվ ֆինանսների դեպարտամենտի տնօրեն/տնօրինության անդամ, ֆինանսական տնօրեն, գործադիր տնօրեն, գլխավոր աուդիտոր/ներքին աուդիտի վարչության պետ, կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն/գործադիր կոմիտեի անդամ

    Հասարակական գործունեություն

    • ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի կոմիտեի անդամ 2017-18
    • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին աուդիտի կոմիտեի անդամ 2018
    • Ներքին աուդիտորների ինստիտուտի (Ֆլորիդա) կոմիտեների անդամ 2015-2020թթ․
    • Դիլիջանի կենտրոնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ 2014-2017թթ․

    Ծառայություն

    • 1997-1998թթ․ | ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտ

    Դասավանդման փորձ

    • 2012 - մինչ օրս | Հայաստանի ամերիկյան համալսարան՝ ֆինանսներ և աուդիտ, 4 առարկա 
    • 2012 - 2019թթ․ | Ագրոբիզնեսի դասավանդման կենտրոն՝ ֆինանսներ, 3 առարկա 
    • 2020 - մինչ օրս | ՆԱԻ-Հայաստան, CIA որակավորման վերապատրաստումներ և ներքին աուդիտի հիմունքներ
    • 2004 - 2010թթ․ | Այ-Էյ-Բի կենտրոն – ACCA որակավորման վերապատրաստումներ՝ 3 առարկա 

    Հրապարակումներ

    • Ներքին աուդիտի թեմայով հոդվածներ (2024)
      • Ի՞նչ է ներքին աուդիտը
      • Արտաքին և ներքին աուդիտի տարբերությունները
      • Ի՞նչ է իրենից ներկայացնում Աուդիտի կոմիտեն
      • Երեք գծերի պաշտպանությունը
      • Էթիկա և պրոֆեսիոնալիզմ
    • «Հանրային հատվածի ներքին աուդիտի մարտահրավերները» - ՆԱԻ Հայաստան (2019)
    • «Elevating Team Performance» – հոդվածը հրապարակվել է Internal Auditor և «Внутренний Аудитор» պարբերականներում (2018)
    • Հոդվածների շարք՝ www.banks.am և «Внутренний Аудитор» (2017)
      • Արդյո՞ք ղեկավարը միշտ ճիշտ է
      • Մշակութային կաղապարներ - ղեկավարի վախերը
      • «Հասարակ մահկանացուի» արդարացումները

    Մրցանակներ

    • 2019թ․ | John B. Thurston Outstanding Contributor 2019, Internal Auditor Magazine
    • 2018թ․ | Հայաստանի ամերիկյան համալսարան՝ Դասավանդման գերազանցության մրցանակ
    • 2016թ․ | Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն՝ Դասավանդման գերազանցության մրցանակ
    • 2015թ․ | CIA (որակավորված ներքին աուդիտորի) գերազանցության վկայական 2014 աշխարհի լավագույն 10 արդյունքի համար

    Լեզուների իմացություն

    • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն

    Ամուսնական կարգավիճակ

    • Ամուսնացած է, ունի 4 դուստր

Էջը թարմացվել է` 08.07.2024 | 14:32

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: