Մեր ղեկավարները
-
Մհեր Անանյան
Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ
Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին, Երևանում։
1985-1992թթ․-ին սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008թթ-ին՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։
1991թ․-ի օգոստոսից մինչև 1992թ.-ի հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։
1992-1994թթ․-ին աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։
1994-1995թթ․-ին՝ «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրեն։
1995-1996թթ․-ին եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։
1996-1997թթ․-ին զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998թթ․ նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1998թթ․-ի դեկտեմբերը եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։
1999-2000թթ․-ին աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։
2002թ․-ի ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002թ․-ի օգոստոսից 2003թ․-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2003թ․-ին հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ –ն։
2005թ․-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։
2005-2006թթ․-ին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։
2006-2013թթ․-ին աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։
2013-2015թթ․-ին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
2015-2017թթ․ հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
2017-2019թթ․-ին եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։
2019թ․հուլիսի 19-ից մինչև 2020թ․-ի փետրվարի 10-ը հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի անդամ։
2019թ-ի նոյեմբերից 2020թ․-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ պետական շահերի պաշտպանության, տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։
2020թ․ փետրվարի 24-ից զբաղեցնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) պաշտոնը։
Մ․ Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։
Ամուսնացած է, ունի չորս դուստր։
-
Կարեն Սարգսյան
Գործադիր տնօրենի առաջին տեղակալ
Ծնվել է Երևանում՝ 1968թ.-ի ապրիլի 6-ին:
1991թ.-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1991-1993թ.թ.-ին աշխատել է «Տիրա» առևտրային ձեռնարկությունում:
1994-1998 թ.թ.-ին եղել է Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի ասպիրանտ:
1994-2004 թ.թ.-ին աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում որպես բաժնի պետ, ապա վարչության պետ:
2004-2006 թ.թ.-ին աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
2006թ.-ի փետրվարից մինչև 2016թ.-ի դեկտեմբեր աշխատել է որպես «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ վարչության նախագահ:
2017թ.-ի փետրվարի 24-ից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ։2019թ․ նոյեմբերի 1-ից- 2020թ․ փետրվարի 23-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
2020թ․փետրվարի 24-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի առաջին տեղակալ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: -
Բագրատ Ճզմաչյան
Գործադիր տնօրենի տեղակալ
Ծնվել է 1966թ. Հոկտեմբերի 7-ին Երևանում
Ավարտել է Երևանի Ժող. Տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:
1985-1987թթ. ծառայել է Խորհրդային բանակում
1983-1986 թթ. աշխատել է սեղանի թենիսի ուսուցիչ
1987-1991թթ. աշխատել է` որպես սպորտի ուսուցիչ
1991-1992թթ. աշխատել է ՀՀ «Սննդի Արդյունաբերության» նախարարության կոմերցիոն կենտրոնում` որպես կոմերցիոն կենտրոնի բրոկերային ծառայության պետ
1992-1994թթ. աշխատել է «Հայկական Պետական Կոմերցիոն» բանկում` որպես արտարժութային գործառնությունների վարչության ավագ տնտեսագետ
1994-1996թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» -ում` որպես արտարժությաին և արժեթղթերով գործառնությունների վարչության պետի տեղակալ, միջազգային գործառնությունների բաժնի պետ
1996-1997թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» -ում` որպես արտարժությաին և արժեթղթերով գործառնությունների վարչության պետ
1997թ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` Ֆոնդային վարչության բորսայական գործառնությունների բաժնում`որպես բաժնի պետի պաշտոնակատար
1998թ.աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` արտարժութային և արժեթղթերով գործառնությունների բաժնում` որպես բաժնի պետ
1998-1999թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում` Ֆոնդային գործառնությունների վարչությունում` որպես վարչության պետի տեղակալ
1999թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն կենտրոնական ապարատում` որպես ֆինանսական շուկայում իրականացվող գործառնությունների կորդինատոր
2000թ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ն ռեսուրսների կառավարման և բանկային գործառնությունների դեպարտամենտում` որպես վարչության պետ
2000-2001թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկի տնօրեն, բանկային գործառնությունների և դրամական հոսքերի կառավարման դեպարտամենտի պետ
2001-2002թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում` որպես բանկի գործադիր տնօրեն`վարչության նախագահ
2002-2010թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում` որպես վարչության նախագահի տեղակալ:
2010-2013թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարչության նախագահի առաջին տեղակալ:
2013թ-ի նոյեմբերից հանդիսանում է ԱրարատԲանկ ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալ:
Ամուսնացած է: -
Մհեր Գրիգորյան
Գործադիր տնօրենի տեղակալ
Ծնվել է 1981թ․-ի հունիսի 11-ին քաղաք Ստեփանակերտում
Կրթություն՝
2002թ․-ին ավարտել է Արցախի պետական համալսարանը Ընդհանուր տնտեսագիտություն մասնագիտությամբ և ստացել է Բակալավրի կոչում։
2006թ․-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ և ստացել է Մագիստրոսի կոչում։
2021թ․-ին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարար վարչարարության մագիստրատուրան և ստացել (MBA) կոչում։
Զինվորական ծառայություն՝
2002-2004թթ․ Ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում։
Աշխատանք ՝
1998-2002թթ․ ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության առաջատար մասնագետ
2004-2005թթ․ Արդշինբանկ ՓԲԸ Ստեփանակերտ մասնաճյուղի վարկային մասնագետ
2005-2006թթ․ «Հուստի» Ապահովագրական ՓԲԸ գլխավոր հաշվապահ
2006-2007թթ․ «Հուստի» Ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն
2007-2008թթ․ Արդշինբանկ ՓԲԸ Ասկերան մասնաճյուղի կառավարիչ
2012թ․-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության ծրագրով
2008-2014թթ․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Ստեփանակերտ մասնաճյուղի կառավարիչ
2014-2018թթ․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Ռազմավարության և մեթոդաբանության վարչության պետ
2018-2021թթ․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Ռիսկերի կառավարման վարչության պետ
2020թ. հունվարից նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ
2021 թ․ դեկտեմբերի 03-ից նշանակվել է Բանկի գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
-
Անահիտ Վարդանյան
Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1986թ․ փետրվարի 27-ին, Աշտարակ քաղաքում։
2007թ․-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետի Հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը։
2008թ․ հոկտեմբերից աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Հաշվապահական հաշվառման վարչության Հաշվետվությունների և վերլուծությունների բաժնում՝ որպես մասնագետ, 2010թ․-ից՝ որպես առաջատար մասնագետ։
2012-2014թթ․ հանդիսացել է նույն վարչության Տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների հաշվապահական սպասարկման բաժնի պետ։
2014թ․-ից մինչև 2023թ․ մայիսը հանդիսացել է նույն վարչության Հաշվետվությունների և վերլուծությունների բաժնի պետ։
2023թ․ մայիսից նշանակվել է Բանկի Գլխավոր հաշվապահի ժ/պ։
2023թ. հուլիսի 19-ից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Գլխավոր հաշվապահ:
Հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ։
-
Զարուհի Մելքոնյան
Միջազգային գործառնությունների վարչության պետ
Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում:
2006 թվականից մինչ օրս աշխատում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում` որպես Միջազգային գործառնությունների վարչության պետ:2004-2007թթ. աշխատել է Ալֆա-ֆուդ Սերվիս ՍՊԸ, Սուրբ Ներսես Մեծ Բժշկական Կենտրոն, Երևան-Բրոքեր ՍՊԸ կազմակերպություններում` որպես գլխավոր հաշվապահ:
1998-2004թթ. աշխատել է Կրեդիտ –Երևան Բանկ ԲԲԸ-ում` որպես Արտարժութային գործառնությունների գլխավոր մասնագետ:
1992-1998թթ. աշխատել է “Արդշինբանկ” ԲԲԸ-ում` որպես Միջազգային գործառնությունների վարչության գլխավոր մասնագետ:
1998թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլտետը:
1992-1996թթ. եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիային կից Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ:
1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: -
Կարեն Հակոբյան
Իրավաբանական վարչության պետ
Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 04-ին, ք. Երևանում:
Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետը:2006թ. մարտից մինչև հունիս և 2008թ. հունիսից մինչև 2010թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:
2010թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի խորհրդական:
2011թ. հոկտեմբերից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ իրավաբանական վարչության պետ:
2015թ. մարտից հանդիսանում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության անդամ:
Ամուսնացած է:
...
...
Էջը թարմացվել է` 21.11.2024 | 15:32
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: