header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ

Մեր ղեկավարները

  • Հովհաննես Հովհաննիսյան

    Հովհաննես Հովհաննիսյան

    Ներքին աուդիտի ղեկավար

    Ծնվել է 1968թ.-ի մարտի 28-ին, ք.Երևանում

    Ավարտել է․

    • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:
    • Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:

    1986-1988թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

    Բանկային համակարգում աշխատում է 1995թ.-ից

    1995-2000թ.թ. աշխատել է Հայներարտբանկ ՓԲԸ-ում, Մեթոդոլոգիայի և տնտեսական վերլուծության վարչությունում` որպես առաջատար մասնագետ, այնուհետև Վարկային գործառնությունների վարչության տարբեր պաշտոններում` գլխավոր մասնագետ, բաժնի պետ և վարչության պետ:

    2000-2005թ.թ. աշխատել է Հայկապ բանկ ՓԲԸ-ում, որպես Վարկային վարչության պետ այնուհետև Ներքին աուդիտի ղեկավար:

    2005թ.-ի հուլիսին նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնում և աշխատել մինչև 2008թ.-ի սեպտեմբեր ամիսը:

    2006թ.-ից մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը համատեղության կարգով նշանակվել է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում:

    2008թ.-ի սեպտեմբերից մինչև 2011թ.-ի հոկտեմբեր աշխատել է որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ:

    2011թ.-ի հոկտեմբերի 10-ից նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի Ներքին աուդիտի վարչության պետ/Գլխավոր աուդիտորի պաշտոնում:

    Հանդիսանում է Ներքին աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի անդամ։

    Ամուսնացած է, ունի երկու երեխա` տղա և աղջիկ:

Էջը թարմացվել է` 17.11.2021 | 16:48

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: