Բանկային երաշխիք
Բանկային երաշխիքը միջոց է պարտավորությունների կատարման ապահովման համար:
Բանկային երաշխիքն իրենից ներկայացնում է պարտապանի (պրինցիպիալի) խնդրանքով Բանկի կողմից տրամադրված գրավոր պարտավորություն, որով Բանկը պարտավորվում է երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան պրինցիպալի պարտատիրոջը (բենեֆիցիարին) վճարել երաշխիքով սահմանված գումարը` վերջինիս կողմից երաշխիքի պայմաններին համապատասխանող գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում:
Եթե պատրաստվում եք.
- մասնակցել աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման մրցույթի
- ստանձնել պայմանագրային և/կամ վճարային պարտավորություններ
- ստանալ պայմանագրային պարտավորությունների կատարման կանխավճար
- ստանձնել պայմանագրային պարտավորություններ` պարտավորվելով ապահովել կատարված աշխատանքի, մատուցված ծառայության կամ մատակարարված ապրանքի որակը
- ներմուծել ապրանք կանխիկ վճարման պայմանով` հաճախ ստիպված լինելով դիմել վարկավորման` վճարումը կատարելու համար
Մենք առաջարկում ենք․
- Վճարման երաշխիք (Payment Guarantee): Այն ապահովում է գործարքով սահմանված վճարման իրականացումը:
- Կանխավճարային երաշխիք (Advance Payment Guarantee): Բանկը պարտավորվում է փոխհատուցել կանխավճարը գնորդին, եթե վաճառողը չկատարի իր պայմանագրային պարտավորությունները:
- Մրցութային երաշխիք (Bid Bond): Այս երաշխիքը կոչված է փոխհատուցելու ծախսերը, որ առաջանում են մրցույթի կազմակերպչի համար, եթե պատվեր ստացած կազմակերպությունը հրաժարվում է այն իրականացնել, ինչի պատճառով նոր մրցույթ է կազմակերպվում:
- Պայմանագրի կատարման երաշխիք (Performance Bond): Այն ապահովում է պատվիրատուի հանդեպ պայմանագիրը կատարող կողմի պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Գործառնության տեսակը | Սակագներ |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից երաշխիքների թողարկում դրամական միջոցների դեպոնացմամբ կամ ավանդադրված միջոցներ ապահովմամբ |
|
ա/ ՀՀ տարածքում | Տարեկան 1% (գանձվում է միանվագ տրամադրման պահին կամ ամսական կտրվածքով՝ երաշխիքի ողջ ժամկետի համար՝ նվազագույնը միանվագ 25,000 ՀՀ դրամ) |
բ/ ՀՀ տարածքից դուրս |
Տարեկան 1.2%-3%, (գանձվում է միանվագ տրամադրման պահին կամ ամսական կտրվածքով՝ երաշխիքի ողջ ժամկետի համար՝ նվազագույնը միանվագ 50,000 ՀՀ դրամ) |
ԱրարատԲանկի կողմից երաշխիքների թողարկում այլ ապահովմամբ | |
ա/ ՀՀ տարածքում | Տարեկան 1.5%-3%, (գանձվում է միանվագ տրամադրման պահին կամ ամսական կտրվածքով՝ երաշխիքի ողջ ժամկետի համար՝ նվազագույնը միանվագ 25,000 ՀՀ դրամ) |
բ/ ՀՀ տարածքից դուրս |
Տարեկան 2%-4.5%, (գանձվում է միանվագ տրամադրման պահին կամ ամսական կտրվածքով՝ երաշխիքի ողջ ժամկետի համար՝ նվազագույնը միանվագ 50,000 ՀՀ դրամ) |
Երաշխիքի պայմանների փոփոխություն, այդ թվում ժամկետի երկարաձգում կամ գումարի ավելացում |
20000 ՀՀ դրամ |
Երաշխիքի գումարի վճարում շահառուին պահանջի դիմաց | 50,000 ՀՀ դրամ |
Այլ բանկերի կողմից Հաճախորդի օգտին թողարկված Երաշխիքի սպասարկում |
|
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից բանկային երաշխիքի տրամադրում այլ բանկի հանդիպակաց երաշխիքի դիմաց | Ըստ պայմանավորվածության |
Երաշխիքի, այդ թվում ցանկացած փոփոխության ծանուցում | 25,000 ՀՀ դրամ |
Երաշխիքի ներքո հաճախորդի վճարման պահանջի կազմում | 30,000 ՀՀ դրամ |
Հարցում թղթային կրիչով թողարկված Երաշխիքի իսկության և դրա վրա առկա կնիքի և ստորագրությունների հավաստիության վերաբերյալ | 25,000 ՀՀ դրամ |
- Թղթակից բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ, բացառությամբ հաստատման միջնորդավճարները
- Երաշխիքի տրամադրման նպատակով վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվում է միջնորդավճար 15,000 ՀՀ դրամի չափով
- Սույն սակագները կիրառելի են նաև Պահուստային Ակրեդիտիվների (Standby Letter of Credit (SBLC)) համար
Երաշխիքի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար
- Գնորդը (ներմուծողը) կարող է ներմուծել ապրանք հետաձգված վճարման պայմանով (երաշխիքային նամակի շնորհիվ կանխիկ վճարման պայմանը կարող է փոխարինվել հետաձգ ված վճարման պայմանով):
- Հետաձգված վճարման պայմանի շնորհիվ գնորդը (ներմուծողը) կարող է ապրանքի դիմաց վճարումը կատարել առանց վարկային ռեսուրսների ներգրավման:
- Գնորդը (ներմուծողը) հնարավորություն է ստանում կրճատել ծախսերը, քանի որ բանկային երաշխիքը վարկից անհամեմատ էժան է:
- Երաշխիքը թույլ է տալիս գործընկերոջ հետ հաստատել առավել վստահելի հարաբերություններ։
Երաշխիքի առավելությունները պատվիրատուի, վաճառողի (արտահանողի) համար
- Ունենալով գնորդի (ներմուծողի) վճարային պարտավորություններն ապահովող երաշխիք` վաճառողն (արտահանողն) ապահովագրվում է իր գնորդի (ներմուծողի) կողմից գումարի չվճարման ռիսկից:
- Երաշխիքը հնարավորություն է տալիս ապահովելու հնարավոր կորուստների և ծախսերի փոխհատուցումը, որոնք կարող են առաջանալ մրցույթը հաղթող, աշխատանքները կատարող, ծառայությունները մատուցող կամ ապրանքներ մատակարարող ընկերության կողմից իր պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու դեպքում:
- Վաճառողը (արտահանողը) կարող է շուկայում հանդես գալ մրցակիցների համեմատ առավել մրցունակ առաջարկով` վաճառելով (արտահանելով) ապրանքը հետաձգված վճարման պայմանով:
- Մրցունակ առաջարկով հանդես գալու շնորհիվ` վաճառողը (արտահանողը) կարող է ապահովել սպառման առավել մեծ ծավալ և, հետևաբար, մեծացնել շուկայում զբաղեցրած իր ընկերության մասնաբաժինը:
- Երաշխիքը թույլ է տալիս նվազագույնի հասցնել առևտրային գործարքում առկա ռիսկերը:
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵԺՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ),
- Տեղեկանք Պետ. ռեգիստրից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ, ինչպես նաև Բաց Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված Կենտրոնական դեպոզիտարիայի (ռեեստր վարողի) կողմից, Փակ Բաժնետիրական Ընկերության համար` տեղեկանք տրված բաժնետերերի ռեեստր վարողի կողմից,
- Տնօրենի և 25% փայամասնությունը գերազանցող մասնակիցների անձնագրի և սոց. քարտի պատճենները,
- Սեփականատերերի, մասնակիցների, բաժնետերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ գրավոր հայտարարագիր` անուն, ազգանունը (անվանումը), գտնվելու կամ բնակվելու հասցեն, ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակները։ Սույն Կարգի իմաստով փոխկապակցված են համարվում “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված անձինք,
- Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու համար թույլատրող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` լիցենցիաներ, սերտեֆիկատներ, հավաստագրեր և այլն,
- Տեղեկանք ՏՀՏ-ից բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների վերաբերյալ (ըստ անհրաժեշտության)։
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության բացված տեսքով),
- Հիմնական միջոցների ցուցակ մնացորդային արժեքով, ապրանքանյութական պաշարների մնացորդ` հումք, նյութեր և պատրաստի արտադրանք (ըստ անհրաժեշտության),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ։
- Այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում` վերջին 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվների շարժի քաղվածքներ,
- Գործող պայմանագրեր և համաձայնագրեր` իրացման, մատակարարման, վարձակալության և այլն, հաշիվ ապրանքագրեր` ներմուծման և արտահանման,
- ՏՀՏ-ի կողմից իրականացված վերջին ստուգման ակտը կամ Աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (ըստ անհրաժեշտության)
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՔՈՒՄ
- Սեփականության վկայական (բնօրինակ),
- Սեփականության իրավունքի հիմքը(բանկի պահանջով),
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը , հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
- Տեղեկանք “ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Պետական Միասնական Կադաստր”-ի տարածքային ստորաբաժանումից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում),
- Համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
- Գույքի ցանկը` նշելով չափի միավորը, քանակը, հաշվեկշռային արժեքը, և ձեռք բերման փաստաթղթերը,
- Ավտոմեքենայի դեպքում տեխնիկական անձնագիր և սեփականության իրավուքի վկայականը (բնօրինակ),
- 3-րդ անձի գույքը գրավադրման դեպքում հիմնադիր փաստաթղթերի պատճեները՝ կանոնադրությունը իր հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, Պետական ռեգիստրի գրանցման վկայականը իր ներդիրներով, ներառյալ ընկերության տնօրենի վերաբերյալ տեղեկության ներդիրը, հարկային կոդը (ՀՀՎՀ) և իրավասու մարմնի որոշումը գույքը գրավադրելու մասին,
- Բանկի պահանջի դեպքում համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից կազմված գնահատման հաշվետվություն
ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՈՐՈՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԲԱՆԿԸ
- Բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավի առարկան կորստյան և վնասվածքի ռիսկերից, ներկայացնել դրա հետ .կապված անհրաժեշտ փաստաթղթեր։
- Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր։
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Վարկային հայտ,
- Իրավասու մարմնի որոշում ` Վարկ ստանալու և գույքը գրավադրելու վերաբերյալ,
- Տեղեկանք Վարկառուի կողմից կանոնադրության փոփոխության, տնօրենի և մասնակիցների վերաբերյալ,
- Տեղեկանք դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ (ըստ անհրաժեշտության),
- Ֆինանսական հաշվետվությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ, սոց հատկացում,եկամտահարկ)։
Անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ փաստաթղթեր
Հաճախորդը պետք է ներկայացնի նշված փաստաթղթերի բնօրինակները կամ սահմանված կարգով վավերացված պատճեները։
Ի՞նչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Կիրառվող սքորի տեսակները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:
ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։
Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,
2․ Եկամուտ,
3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,
4․ Այլ ցուցանիշներ։
Հարցման նպատակներ՝
Հարցման նպատակը | Ազդեցությունը սքոր գնահատականի վրա | Հարցման հաճախականությունը | Ժամկետ |
Վարկի տրամադրման հայտ | Նվազում է | Մեկանգամյա | Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում |
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) | Չի ազդում | Պարբերաբար | Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում |
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում | Չի ազդում | Պարբերաբար | Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում |
Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։
Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 01.11.2024 | 21:18
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: