header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Փաստաթղթային ինկասո
Կիսվել`

Փաստաթղթային ինկասո

Միջազգային առևտրում փաստաթղթային ինկասոն վճարման եղանակ է, որի դեպքում Բանկը հաճախորդի (վաճառողի) հանձնարարականի համաձայն պարտավորվում է վերջինիս հաշվին ստանալ դրամական միջոցներ ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման դիմաց: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում այլ կատարում է միայն փաստաթղթերը փոխանցողի դեր:

 

Փաստաթղթային ինկասոյի մասին

Ինկասոն վճարային գործիք է, որի դեպքում արտահանողը (վաճառողը) բանկի միջոցով ներմուծողին (գնորդին) է փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով: Բանկը վճարման որևէ պարտավորություն չի ստանձնում, այլ կատարում է միայն գործակալի/փաստաթղթերի փոխանցողի դերը։

 

Երբ օգտվել Փաստաթղթային ինկասո վճարային գործիքից

Փաստաթղթային ինկասոն նպատակահարմար է կիրառել, եթե վստահում եք Ձեր գործընկեր-գնորդին, սակայն ցանկանում եք վերահսկել Ձեր ապրանքի դիմաց վճարման իրականացումը:

Փաստաթղթային ինկասոյի տեսակները

Ըստ վճարման ձևի՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներկայացնում է  հետևյալ տեսակները․

  • Փաստաթղթեր վճարման դիմաց (D/P): Բանկն ինկասոյի շրջանակներում թողարկող բանկից ստացված փաստաթղթերը հանձնում է պարտապանին վճարի դիմաց: Ինկասոյի այս ձևի համաձայն վաճառողի բանկը լիազորում է գնորդի բանկին տրամադրել ապրանքի սեփականությունը հավաստող փաստաթղթերը միայն գնորդի կողմից այդ ապրանքի դիմաց վճարումն իրականացնելուց հետո:
  • Փաստաթղթեր ակցեպտավորման դիմաց (D/A): Բանկը ինկասոյի շրջանակներում թողարկող բանկից ստացված փաստաթղթերը հանձնում է պարտապանին վերջինիս կողմից մուրհակի ակցեպտավորման դիմաց: Ինկասոյի այս ձևը կիրառվում է, երբ գնորդի և վաճառողի միջև առկա է պայմանավորվածություն վճարման հետաձգման վերաբերյալ: Գնորդը գրավոր պարտավորության դիմաց ստանում է ապրանքի սեփականությունը հավաստիացնող փաստաթղթերը` հետագայում այդ ապրանքների դիմաց վճարումն իրականացնելու պայմանով:
Տրամադրման պայմաններ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՍԱԿԱԳՆԵՐ
Հաճախորդի պատվերով թողարկվող Ինկասո (վաճառողի ինկասո)
Փաստաթղթային ինկասո հանձնարարագրի թողարկում` ինկասո փաստաթղթերի ստուգում և առաքում

0,25%, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ առավելագույնը 75,000 ՀՀ դրամ

Փաստաթղթային ինկասո հանձնարարագրի պայմանների փոփոխում, ներառյալ նրա չեղյալ համարումը 30,000 ՀՀ դրամ
Հաճախորդի անունով թողարկված Ինկասո (գնորդի ինկասո)

Փաստաթղթային ինկասո հանձնարարականի (կամ դրա փոփոխության) ծանուցում

15,000 ՀՀ դրամ

Փաստաթղթային ինկասո ակցեպտավորում կամ վճարում

0,25%, նվազագույնը 30000 ՀՀ դրամ, առավելագույնը  60,000 ՀՀ դրամ

Փաստաթղթային ինկասո դրված, սակայն հաճախորդի կողմից չվճարված փաստաթղթերի վերադարձ թղթակից բանկին

35,000 ՀՀ դրամ

Ինկասո փաստաթղթերի փոխանցում`առանց ակցեպտի կամ վճարման պայմանի

25,000 ՀՀ դրամ

Թղթակից բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ:

Ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ:

Փաստաթղթային ինկասոյի առավելությունները

Ինկասոյի առավելությունները վաճառողի (արտահանողի) համար

  • Վճարումները ստանալու առավել ապահով տարբերակ է, մասնավորապես` ծովային փոխադրումների ժամանակ, երբ բնօրինակ նավաբեռնագրերը չեն հանձնվում գնորդին մինչև վերջինիս կողմից գումարի վճարումը կամ մուրհակի ակցեպտը։
  • Հնարավոր է պահանջել գնորդի բանկի ակցեպտավորված մուրհակի վճարման երաշխիք:

Ինկասոյի առավելությունները ներմուծողի համար

  • Հնարավորություն է տալիս ապրանքների դիմաց վճարումը կամ ակցեպտը կատարել առաքման փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
  • Գործարքի ցածր բարդության աստիճանի և պարզեցված փաստաթղթավորման շնորհիվ հաճախ գործում են համեմատաբար ցածր բանկային սակագներ:
  • Համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում Բանկը պատրաստ է ֆինանսավորել գործարքները:

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 16.09.2021 | 11:21

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: