Ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում իրականացվում են ռեպո/հակադարձ ռեպո գործարքներ։
Բանկում Ռեպո / Հակադարձ ռեպո գործարքները կնքվում են՝ հաշվի առնելով ներքոնշյալ դրույթները․1
Դրույթներ | Կիրառվող չափանիշներ |
Գործընկեր |
|
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի նպատակը | Ավելացուկային միջոցների տեղաբաշխում կամ անբավարար միջոցների ներգրավում |
Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի էությունը | Ռեպո- արժեթղթերի վաճառք որոշակի ժամկետից հետո հետ գնման պայմանով, հակադարձ ռեպո- արժեթղթերի գնում որոշակի ժամկետից հետո հետ վաճառքի պայմանով |
Ներքին ընթացակարգ | Արժեթղթերով դիլերային գործառնությունների իրականացման կարգ |
Արժեթղթեր |
|
Տոկոսադրույք |
|
Հեյրքաթ |
|
Ժամկետ | Ռեպո գործարքների ժամկետները որոշվում են հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջների բավարարման վիճակը,իսկ հակադարձ ռեպո գործարքները կարճաժամկետ (մինչև մեկ ամիս ժամկետով) հետագա ժամկետների վերանայման հնարավորությամբ (կրճատում/երկարաձգում): |
Ծավալ | Ռեպո գործարքների դեպքում հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի պահանջների բավարարման վիճակը,իսկ հակադարձ ռեպո գործարքները հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիություն մակարդակը։ |
Այլ պայմաններ | Գործարքի կնքման որոշման վրա ազդում են բանկի իրացվելիություն և սպասումները, գործընկերոջ գործարար համբավը, բանկի հետ գործարար հարաբերությունների պատմությունը, ֆինանսական շուկայում տիրող իրավիճակն ու սպասումները և այլ գործոններ: |
1 Ռեպո գործարքների պայմաններն որոշվում են բանակցությունների միջոցով, իսկ հակադարձ ռեպո գործարքները սույն չափանիշներով:
Էջը թարմացվել է` 11.01.2024 | 10:07
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: