header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ RAIFFEISEN BANK INTERNATIONAL-ի կողմից արժանացել է «Որակի երազանցություն 2014» մրցանակին
Կիսվել`
10.04.2015

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ RAIFFEISEN BANK INTERNATIONAL-ի կողմից արժանացել է «Որակի երազանցություն 2014» մրցանակին


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արդեն երկրորդ տարին  ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից  արժանանում է  «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:   

 «Որակի գերազանցության 2014» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին: Այս գնահատականը, միաժամանակ  վկայում է  ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում  հասանելի դառնալու մասին:

Բանկն ունենալով թղթակից բանկերի լայն ցանց` ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ, հաճախորդներին մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների համար:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:02

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: