ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ RAIFFEISEN BANK INTERNATIONAL-ի կողմից արժանացել է «Որակի երազանցություն 2014» մրցանակին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արդեն երկրորդ տարին ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից արժանանում է «Որակի գերազանցություն» /STP Quality Award / մրցանակին:
«Որակի գերազանցության 2014» հեղինակավոր մրցանակը փաստում է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից իրականացվող SWIFT փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին: Այս գնահատականը, միաժամանակ վկայում է ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին:
Բանկն ունենալով թղթակից բանկերի լայն ցանց` ճկուն սակագնային քաղաքականության շնորհիվ, հաճախորդներին մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների համար:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:02
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: