header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ չորս տարի անընդմեջ  ճանաչվում է Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը
Կիսվել`
15.05.2015

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ չորս տարի անընդմեջ ճանաչվում է Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը


14.05.2015, Երևան. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է “2014թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում”:

Թբիլիսիում ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ընթացող առևտրի ֆինանսավորման կոնֆերանսի ժամանակ, մրցանակը հանձնվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պատվիրակությանը, որը գլխավորել է բանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

Նշենք, որ “TFP Award” պատվավոր մրցանակին բանկն արժանանում է չորրորդ անգամ: Եվրոբանկի ավագ մասնագետ Կամոլա Մահմուդովան ընդգծել է, որ բանկը ակտիվորեն մասնակցում է ՎԶԵԲ-ի բոլոր ծրագրերին, “մասնավորապես մեծ ձեռքբերումներ ունի կադրերի որակավորման ուղղությամբ իրականացված ծրագրերում, ինչով և պայմանավորված են նման հաջողությունները”: 

Դեռևս 2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ բանկն իր հաճախորդներին առևտրի ֆինանսավորման գործիքներից առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվներ և երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչև 4% : 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առևտրի խթանման ծրագիրը՝ (TFP) 2010թ.-ից ներդրել է մեկ այլ գործիք ևս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է մինչև 7%: 

Նշենք, որ 2014 թվականին, ընդհանուր առմամբ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացրել է շուրջ 47 մլն ԱՄՆ դոլարի փաստաթղթային գործարքներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 52%-ով:

Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: