header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2014-թ-ի տարեկան արդյունքները
Կիսվել`
26.07.2015

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2014-թ-ի տարեկան արդյունքները


Այսօր` 2015թ. հունիսի 26-ին, «Արմենիա  Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ  բաժնետերերի տարեկան ժողովը:  Ամփոփելով  բանկի անցած` 2014թ.-ի գործունեության արդյունքները`  ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:  

       Շարունակելով պահպանել  իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի շարքում` 2014 թվականին ևս ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հաջողվել է կատարել բանկի հեռանկարային զարգացման ծրագրով առաջադրված այնպիսի հիմնական ցուցանիշներ, ինչպիսիք են շահույթը, ակտիվների և կապիտալի եկամտաբերությունն արտահայտող գործակիցները:  2014թ. վերջին բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 116 մլրդ 693.8 մլն. ՀՀ դրամ, որը 2013թ. համեմատ աճել է 10.5 %-ով։ Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 21 մլրդ 669,4 մլն. ՀՀ դրամ, որը 2013թ. համեմատ աճել է 10.4 %-ով:  13.4%-ով աճել է բանկի հաճախորդների թիվը` կազմելով 207,595: Նշենք նաև, որ 2014 թվականին Բանկի կապիտալի շահութաբերությունը (ROE)` կազմել է  14.1%, ակտիվների շահութաբերությունը`  (ROA)` 2.3%:  Անցած տարվա վերջի դրությամբ բանկի շահույթը կազմել է 2,843 մլն դրամ:

          2014թ.-ին բանկն արձանագրել է նաև  մի շարք  կարևոր իրադարձություններ: NASDAQ OMX ARMENIA բորսայի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխությանն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել միանգամից երեք անվանակարգերում` Բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում և Բորսայի լավագույն անդամ բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար: Կարևորելով  հաճախորդների կարծիքը` 2014թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջին անգամ իրականացրեց NPS «Net Promoter Score» հարցում և ստացավ շուրջ 76% դրական արձագանք: Հավելենք նաև, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվեց «2014թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:10

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: