Զարգացող համագործակցություն փոխշահավետության և փոխվստահության հիմքերի վրա
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ է հյուրընկալվել է բանկի բաժնետեր հանդիսացող բելգիական Incofin Investment Management ընկերության գործադիր տնօրեն Լոյկ Դե Կանիերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության արդյունավետ զարգացման հնարավորությունները` համաշխարհային և լոկալ տնտեսական զարգացումների համատեքստում: Կողմերը դրական են գնահատել համագործակցության ներկա մակարդակը, ընդգծելով գործընկերության արդյունքում իրականացված վարկավորման հաջողված ծրագրերը` տնտեսության իրական հատվածում: Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև հետագա համագործակցության ծրագրերը:
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:20
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: