ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը իրականացնում է 10-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը իրականացնում է 2 000 000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 24 ամիս շրջանառության ժամկետով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 80,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, 7.00% տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների եռամսյակային վճարումների պարբերականությամբ, արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխում:
Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերում, Դուք հնարավորություն եք ստանում արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները և ստանալ եկամուտներ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը, ցանկացած պահի, վաճառել Ձեր արժեթղթերը` ետ ստանալով ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 25.11.2015թ.-01.12.2015թ.-ը ներառյալ մինչև ժ.`16:00 –ը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի անվանական պարտատոմսերի 10-րդ թողարկման ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:54
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: