ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին
Այսօր` նոյեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում հայտարարվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին:
Պարտատոմսերը ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի, կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ։
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:59
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: