header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին
Կիսվել`
24.11.2015

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին


Այսօր` նոյեմբերի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”  ֆոնդային բորսայում հայտարարվեց  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին:    

Պարտատոմսերը  ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”  ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի,  կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն  եռամսյակը մեկ անգամ։ 

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:59

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: