ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում
Այսօր` դեկտեմբերի 18-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ցուցակվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկումը:
Հիշեցնենք, որ բանկը թողարկել էր 80 հազ. անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $2 մլն ծավալով, $25 անվանական արժեքով, 7% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով: Արժեկտրոններով վճարումները իրականացվելու են եռամսյակը մեկ անգամ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կնքած պայմանագրի համաձայն` շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) հանդիսացող «Ռենեսա» ՓԲԸ-ն յուրաքանչյուր աշխատանքային օր կկատարի բանկի կորպորատիվ պարտատոմսերի գնանշում: Նշենք,որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերն ապահովված են բարձր իրացվելիությամբ, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել համապատասխան պարտատոմսերի առք ու վաճառք:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ պարտատոմսերով անհրաժեշտ գործարքներ իրականացնելու համար, ցանկացած ներդրող կարող է այցելել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:27
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: