header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում
Կիսվել`
18.12.2015

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում


Այսօր` դեկտեմբերի   18-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ցուցակվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի   անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկումը:

Հիշեցնենք, որ բանկը թողարկել էր 80 հազ. անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ $2 մլն ծավալով, $25 անվանական արժեքով, 7% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով: Արժեկտրոններով վճարումները իրականացվելու են եռամսյակը մեկ անգամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  հետ կնքած պայմանագրի համաձայն` շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) հանդիսացող  «Ռենեսա» ՓԲԸ-ն յուրաքանչյուր աշխատանքային օր կկատարի բանկի կորպորատիվ պարտատոմսերի գնանշում:  Նշենք,որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերն ապահովված են բարձր իրացվելիությամբ, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել համապատասխան պարտատոմսերի առք ու վաճառք:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ պարտատոմսերով անհրաժեշտ գործարքներ իրականացնելու համար, ցանկացած ներդրող կարող է այցելել  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:27

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: