ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ:
Վարկը տրամադրվել է 7 տարի մարման ժամկետով և ուղղվելու է ՓՄՁ վարկավորմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը:
Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: