Անկանխիկ գործարքների ակտիվություն ցուցաբերած 22 հաճախորդներ արժանացան ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մրցանակներին
Նվեր քարտեր, ոսկու ձուլակտորներ և “Diners Club Super Premium” քարտեր` անկանխիկ առևտուրը խթանելու նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից հայտարարված ակցիաների տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված 22 հաճախորդներին: Այսպիսի տոնական տրամադրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկեց 2016թ.-ը:
Մրցանակաբաշխության համար հունվարի 13-ին բանկի գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին 3 անվանակարգերում` 2015թ.-ին պլաստիկ քարտերով անկանխիկ եղանակով գումարային և քանակային ամենաշատ գործարքներ իրականացրած, MobileBanking” ծառայության միջոցով քանակային ամենաշատ գործարքներ կատարած և 10 տարի բանկի հետ համագործակցող ամենաակտիվ և հավատարիմ քարտապանները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքականությանը, նույն օրը հավաստագրեր և դրամական պարգևներ հանձնեց նաև “Լավագույն սպասարկման կետ 2015” անվանակարգում հաղթած առևտրի և սպասարկման վեց ընկերությունների ներկայացուցիչներին:
Մրցանակաբաշխության ժամանակ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Հայկ Հարությունյանը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա ընթացքում ևս բանկի ծրագրերն և ակցիաները կլինեն բազմազան` ընդգրկելով հաճախորդների ամենատարբեր շերտեր:
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:53
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: