header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Անկանխիկ գործարքների ակտիվություն ցուցաբերած 22 հաճախորդներ արժանացան ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մրցանակներին
Կիսվել`
14.01.2016

Անկանխիկ գործարքների ակտիվություն ցուցաբերած 22 հաճախորդներ արժանացան ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մրցանակներին


Նվեր քարտեր, ոսկու ձուլակտորներ և “Diners Club Super Premium” քարտեր`  անկանխիկ առևտուրը խթանելու նպատակով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից հայտարարված ակցիաների տարբեր  անվանակարգերում լավագույնը ճանաչված  22  հաճախորդներին: Այսպիսի տոնական տրամադրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկեց  2016թ.-ը:

Մրցանակաբաշխության համար հունվարի 13-ին բանկի գլխամասային գրասենյակում  հյուրընկալվել էին 3 անվանակարգերում` 2015թ.-ին պլաստիկ քարտերով անկանխիկ եղանակով  գումարային և քանակային ամենաշատ գործարքներ իրականացրած,  MobileBanking” ծառայության միջոցով քանակային ամենաշատ գործարքներ կատարած և 10 տարի բանկի հետ համագործակցող ամենաակտիվ և հավատարիմ քարտապանները:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած քաղաքականությանը,  նույն օրը հավաստագրեր և դրամական պարգևներ հանձնեց նաև  “Լավագույն սպասարկման կետ 2015”  անվանակարգում հաղթած առևտրի և սպասարկման վեց ընկերությունների  ներկայացուցիչներին:

 Մրցանակաբաշխության ժամանակ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության  պետ Հայկ Հարությունյանը  վստահեցրեց, որ ընթացիկ տարվա ընթացքում ևս բանկի ծրագրերն և ակցիաները կլինեն բազմազան` ընդգրկելով հաճախորդների ամենատարբեր շերտեր: 

Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:53

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: