Ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2015Թ.-ի «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում
«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական ուսումնասիրության արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:
Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:
Նշենք, որ հունվարի 20-ին Փարիզում կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 9 տարածաշրջանի 84 երկրի բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:
Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից:
Տեղեկանք. «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից և աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը աշխարհի խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:04
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: