header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2015Թ.-ի  «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է  Հայաստանում
Կիսվել`
29.01.2016

Ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2015Թ.-ի «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում


«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:

Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:

Նշենք, որ հունվարի 20-ին Փարիզում կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի   84 երկրի  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից: 

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:  

 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: