Նոր վարկատեսակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներկայացնում է նոր վարկատեսակ, որը հնարավորություն է ընձեռում առանց եկամուտների վերլուծության` անշարժ գույքի գրավադրմամբ, ստանալ օվերդրաֆտ:
Ուշադրություն` տվյալ ծառայությունից կարելի է օգտվել 01.02.2016թ.-ից
ԱՌԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՕՎԵՐԴՐԱՖՏԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
|
Վարկառու |
22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը |
Երաշխավոր |
22 (քսաներկու) տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 (հիսունհինգ) տարեկանը Առնվազն մեկ անձի երաշխավորություն, սակայն պարտադիր չէ որ երաշխավորը հանդիսանա ընտանիքի անդամ |
Արժույթ |
ԱՄՆ դոլար |
Օվերդրաֆտի առավելագույն գումար |
50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար |
Օվերդրաֆտի առավելագույն ժամկետ |
60 ամիս |
Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույք |
16% |
Օվերդրաֆտի տրամադրման եղանակ |
Վճարային քարտի միջոցով |
Օվերդրաֆտի և տոկոսագումարների մարումներ |
Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա |
Գրավի տեսակ* |
Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք բացառությամբ արտադրական տարածքների) Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան, Աբովյան, Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ծաղկաձոր, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում |
Օվերդրաֆտ/գրավ առավելագույն հարաբերակցություն |
Գրավադրվող անշարժ գույքի 30% Օվերդրաֆտ/գրավ հարաբերակցությունը հաշվարկվում է գնահատված լիկվիդային արժեքից
|
Ժամկետանց օվերդրաֆտի գումարի գծով տարեկան տոկոսադրույք |
Վարկային պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույք |
Ժամկետանց տոկոսագումարի գծով տույժ |
օրական 0.3 տոկոս |
Ժամկետանց օվերդրաֆտի գծով տույժ |
օրական 0.2 տոկոս |
Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն և երաշխավորը պետք է չունենան ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) և վարկային հայտի ներկայացմանը նախորդող 24 ամիսների ընթացքում վարկառուն և երաշխավորը պետք է չունենան դասակարգված պարտավորություններ, ինչպես նաև վարկառուի և երաշխավորի ժամկետանց պարտավորությունների գծով օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը |
Հայտի ուսումնասիրության վճար |
5 000 ՀՀ դրամ |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար |
Օվերդրաֆտի գումարի 0.3%, նվազագույնը 20 000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 60 000 ՀՀ դրամ |
Վարկունակության գնահատում |
Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների և տրամադրվող օվերդրաֆտի հանրագումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքի 50% |
Քարտի տեսակ |
MC Standart, Visa Classic |
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար |
5 000 ՀՀ դրամ, չնվազող մնացորդ չի կիրառվում Քարտի սպասարկման վճարը գանձվում է միանվագ օվերդրաֆտի գործողության ամբողջ ժամկետի համար , վաղաժամ մարելու դեպքում քարտի չօգտագործված տարիների համար գանձված գումարը ենթակա է վերադարձման քարտապանին |
Կարևոր է իմանալ`
*Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:
- Գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
- Անշարժ գույքի բոլոր ինքնակամ շինությունները պետք է հաշվառվեն և գծանշված լինեն սեփականության վկայականում (լինեն օրինականացված),
- Անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
- Եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:23
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: