header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում
Կիսվել`
15.02.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում


2016թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները: Վեցերորդ տարին անընդմեջ   անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  արդեն 5-րդ անգամ դարձավ  «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում»  անվանակարգի  հաղթող:

Նշենք, որ 2015 թ.-ին  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերով  առքուվաճառքի գործարքների ծավալը կազմում է  ավելի քան 13.7 մլրդ  ՀՀ դրամ, որի 70%-ը` 9.6 մլրդ դրամ, բաժին է ընկնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին:

Առաջնային տեղաբաշխման արդյունքում բանկը ձեռք է բերել մոտ 38.3 մլրդ դրամի պարտատոմսեր, իսկ  երկրոդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմում է  81.3 մլրդ դրամ: 

Պետական պարտատոմսեր ձեռքբերելու նպատակով կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ կամ զանգահարել տեղեկատվական կենտրոն:  

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:31

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: