ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում
2016թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները: Վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ արդեն 5-րդ անգամ դարձավ «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգի հաղթող:
Նշենք, որ 2015 թ.-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերով առքուվաճառքի գործարքների ծավալը կազմում է ավելի քան 13.7 մլրդ ՀՀ դրամ, որի 70%-ը` 9.6 մլրդ դրամ, բաժին է ընկնում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին:
Առաջնային տեղաբաշխման արդյունքում բանկը ձեռք է բերել մոտ 38.3 մլրդ դրամի պարտատոմսեր, իսկ երկրոդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմում է 81.3 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսեր ձեռքբերելու նպատակով կարող եք դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ կամ զանգահարել տեղեկատվական կենտրոն:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: