ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հինգերորդ տարին ճանաչվում է Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է “2015թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում”: Լոնդոնում ՎԶԵԲ-ի հերթական տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ մրցանակը ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը հանձնել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պատվիրակությանը: Նշենք, որ “TFP Award” պատվավոր մրցանակին բանկն արժանանում է հինգերորդ անգամ:
Դեռևս 2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ բանկն իր հաճախորդներին առևտրի ֆինանսավորման գործիքներից առաջարկում է փաստաթղթային ակրեդիտիվներ և երաշխիքներ` ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով:
Էջը թարմացվել է` 15.06.2020 | 15:26
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: