Unistream առցանց փոխանցումներ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համալրել է իր կողմից առաջարկվող առցանց ծառայությունների ցանկը: Այժմ Բանկի պաշտոնական կայքից հնարավոր է իրականացնել առցանց փոխանցումներ Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով՝ ցանկացած ուղղությամբ համակարգի լայն աշխարհագրության սահմաններում: Կայքի միջոցով ուղարկված փոխանցումներն անմիջապես հասանելի են դառնում վճարման համար նշված երկրում:
Ծառայության պայմաններն են.
- Երկարժույթ փոխանցումներ (երբ որպես փոխանցման արժույթ նշվում է ՌԴ ռուբլին, իսկ որպես վճարման արժույթ՝ ցանկացած այլ արժույթ) – 1.7%
- Այլ փոխանցումներ (երբ և՛ որպես փոխանցման արժույթ, և՛ որպես վճարման արժույթ նշվում է ՌԴ ռուբլին) – 3%
- Փոխանցման նվազագույն գումար – 50 ՌԴ ռուբլի
- Փոխանցման առավելագույն գումար – 75000 ՌԴ ռուբլի
- Փոխանցման արժույթ – ՌԴ ռուբլի
Առցանց Unistream փոխանցումներ իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պաշտոնական կայքի (www.araratbank.am) “Առցանց ծառայություններ” բաժինը կամ ընտրել “Ֆիզիկական անձանց” ծառայությունների բաժնի “Միջազգային արագ դրամական փոխանցումներ” հատվածի Unistream համակարգի լոգոյի կողքին տեղադրված “UNISTREAM փոխանցումներ” հղումը:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:30
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: