ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ իրականացնում է 11-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղաբաշխում է 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով:
Կատարելով ներդրումներ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերում, Դուք հնարավորություն կունենաք արդյունավետ օգտագործել Ձեր միջոցները: Ի տարբերություն ավանդի Ձեր ֆինանսական միջոցների ներդրման այս եղանակը հնարավորություն կընձեռի եկամուտ ստանալ մինչև պարտատոմսի շրջանառության ժամկետի ավարտը. ցանկացած պահի, վաճառելով արժեթղթերը` ետ ստանալ ներդրված գումարն ու համապատասխան օրերի համար հաշվարկված տոկոսագումարները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսեր կարող եք ձեռք բերել Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` 06.06.2016թ.- 17.06.2016թ.-ը ներառյալ մինչև ժ.` 16:00 -ը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի տասնմեկերորդ թողարկման պարտատոմսերի ազդագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:56
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: