ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2015-թ-ի տարեկան արդյունքները
Այսօր` 2016թ. հունիսի 17-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով բանկի անցած` 2015թ.-ի գործունեության արդյունքները` ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:
2015 թվականին, չնայած արտաքին տնտեսական ցնցումներին և ներքին ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, կարողացել է կատարել բանկի առջև դրված խնդիրները: Հաշվետու տարվա վերջին բանկի զուտ շահույթը կազմել է 942 մլն ՀՀ դրամ, ակտիվները` 132,0 մլրդ ՀՀ դրամ, վարկերը` 66,1 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 109,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված ավանդները` 59,3 մլրդ ՀՀ դրամ:
Բանկի աճող վստահության և հեղինակության մասին վկայող ցուցանիշներից հատկապես պետք է առանձնացնել նախորդ տարվա համեմատ 6.5%-ով հաճախորդների թվի և շուրջ 4%-ով թողարկված պլաստիկ քարտերի քանակի ավելացումը: Արձանագրվել է նաև հաճախորդներից ընդունված կոմունալ վճարումների ծավալի աճի բարձր ցուցանիշ` կազմելով 15,766 մլն. ՀՀ դրամ, որը 2014 թվականի վերջի համեմատ աճել է 19.4%-ով։
2015թ.-ին բանկն արձանագրել է նաև մի շարք կարևոր իրադարձություններ:
2015 թվականի գործունեության համար Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը բանկին ճանաչել է Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող»` հաշվի առնելով 2015 թվականի ընթացքում իրականացված միջազգային առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2014թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն» /STP Quality Award/ մրցանակին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն չորրորդ տարին անընդմեջ արժանացավ «Բորսայի լավագույն անդամ»` բորսայի բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար, և երրորդ տարին անընդմեջ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ»` վարկային ռեսուրսների շուկայում մրցանակներին:
Նշենք նաև, որ բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշում է կայացրել Բանկի կապիտալը 8,5 մլրդ ՀՀ դրամով համալրելու նպատակով թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով տեղաբաշխել 483,230 հատ լրացուցիչ բաժնետոմսեր:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:04
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: