header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2015-թ-ի տարեկան արդյունքները
Կիսվել`
17.06.2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2015-թ-ի տարեկան արդյունքները


Այսօր` 2016թ. հունիսի 17-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով բանկի անցած` 2015թ.-ի գործունեության արդյունքները` ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:   

2015 թվականին, չնայած արտաքին տնտեսական ցնցումներին և ներքին ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, կարողացել է կատարել բանկի առջև դրված խնդիրները: Հաշվետու տարվա վերջին  բանկի զուտ շահույթը կազմել է 942 մլն ՀՀ դրամ, ակտիվները` 132,0 մլրդ ՀՀ դրամ, վարկերը` 66,1 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 109,5 մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված ավանդները` 59,3 մլրդ ՀՀ դրամ:    

Բանկի աճող վստահության և հեղինակության մասին վկայող ցուցանիշներից հատկապես պետք է առանձնացնել նախորդ տարվա համեմատ 6.5%-ով հաճախորդների թվի և շուրջ 4%-ով թողարկված պլաստիկ քարտերի քանակի  ավելացումը: Արձանագրվել է նաև հաճախորդներից ընդունված կոմունալ վճարումների ծավալի աճի բարձր ցուցանիշ` կազմելով 15,766 մլն. ՀՀ դրամ, որը 2014 թվականի վերջի համեմատ աճել է 19.4%-ով։ 

  2015թ.-ին բանկն արձանագրել է նաև մի շարք  կարևոր իրադարձություններ: 

2015 թվականի գործունեության համար Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը բանկին ճանաչել է  Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող»` հաշվի առնելով 2015 թվականի ընթացքում  իրականացված միջազգային առևտրի ֆինանսավորման գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է  «2014թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից  արժանացել է  «Որակի գերազանցություն» /STP Quality Award/ մրցանակին:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն չորրորդ տարին անընդմեջ արժանացավ «Բորսայի լավագույն անդամ»` բորսայի բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար, և երրորդ տարին անընդմեջ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ»` վարկային ռեսուրսների շուկայում մրցանակներին: 

    Նշենք նաև, որ բաժնետերերի ընդհանուր ժողովը  որոշում է կայացրել Բանկի կապիտալը  8,5 մլրդ ՀՀ  դրամով  համալրելու նպատակով թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով տեղաբաշխել 483,230 հատ լրացուցիչ բաժնետոմսեր: 

Էջը թարմացվել է` 29.10.2019 | 11:04

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: