ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում մեկնարկեց բանկի ութերորդ թողարկման պարտատատոմսերի հետգնումը
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 22.05.2014թ-ին գրանցված ազդագրի համաձայն` 2016թ-ի հուլիսի 11-ից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակաշրջանում կիրականացվի բանկի ութերորդ թողարկման պարտատոմսերի հետգնում` 8.25 % տարեկան եկամտաբերությամբ:
Հիշեցնենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արժեկտրոնային պարտատոմսերի ութերորդ թողարկումն իրականացվել էր 2014թ-ին` հետևյալ պայմաններով` 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 4 տարի մարման ժամկետով, տարեկան 8% եկամտաբերությամբ և արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ:
Այն պարտատերերը, ովքեր կցանկանան վաճառել իրենց պարտատոմսերը` կարող են դիմել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակ, բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ զանգահարել 54-79–35 հեռախոսահամարով:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 10:53
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: