ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի-11-րդ-թողարկման-պարտատոմսերը-06-07-2016թ-ին-ցուցակվելու-են- ՀՀ Ֆոնդային բորսայում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի թողարկած 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, 7.00% տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնների եռամսյակային վճարումների պարբերականությամբ, արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերին «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMARBKB2BER6 ծածկագիրը և 06.07.2016թ.-ին ցուցակվելու են ՀՀ-ն Ֆոնդային Բորսայում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ պարտատոմսերն ապահովված են բարձր իրացվելիությամբ, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել համապատասխան պարտատոմսերի առք ու վաճառք: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն պայմանագիր է կնքել շուկա ստեղծողի(մարքեթ մեյքերի)` «Ռենեսա» ՓԲԸ ներդրումային ընկերության հետ, ըստ որի «Ռենեսա» ՓԲԸ-ն, յուրաքանչյուր աշխատանքային օր կատարելու է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ պարտատոմսերի գնանշում: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ պարտատոմսերով անհրաժեշտ գործարքներ իրականացնելու համար, ցանկացած ներդրող կարող է այցելել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, որտեղ բանկի փորձառու աշխատողները կապահովեն համապատասխան անհրաժեշտ գործառույթների իրականցումը:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 14:27
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: