ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացել է COMMERZBANK AG «Որակի գերազանցություն» մրցանակին
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արդեն չորրորդ անգամ, առաջատար եվրոպական բանկի` գերմանական Commerzbank AG-ի կողմից, արժանացել է (Excellent STP Quality Award) մրցանակին: Այս պատվավոր մրցանակը բանկը ստացել է 2015 թվականի արդյունքներով SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար: Գործընկերներն այն որակել են նաև, որպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ կայուն և արդյունավետ համագործակցության հավաստիք:
Նշենք, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամական փոխանցումների բարձր որակն ապահովվել է ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում այն հասանելի դարձնելու շնորհիվ:
Էջը թարմացվել է` 29.10.2019 | 12:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: